Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան բանակցություններ կվարի «Չելսի»-ի հետ, որին պատկանում են դարպասապահի իրավունքները: Բելգիացին երրորդ մրցաշրջանն է վարձավճարով հանդես գալիս մադրիդյան ակումբում և ցանկանում է մնալ Իսպանիայում, սակայն լոնդոնցիները չեն պատրաստվում հրաժարվել նրա տրանսֆերից:
Daily Express-ը հայտնում է, որ մարտին 21-ամյա դարպասապահի ներկայացուցիչները կհանդիպեն «Չելսի»-ի ղեկավարների հետ:
«Առջևում «Չելսի»-ի դեմ հանդիպումն է: Կքննարկենք բոլոր հարցերը: Դեռ վաղ է խոսել վերջնական որոշման մասին: Պետք է բանակցություններ վարել: Կուրտուան հիանալի է հանդես գալիս «Ատլետիկո»-ում, սակայն մրցաշրջանը դեռ ավարտված չէ և շատ բան կարող է տեղի ունենալ»,- ասել է դարպասապահի հայրը:






































