Friday, 01 12 2023
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
ՑԱԽԱԼ–ը վերսկսել է ռազմական գործողությունները
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
«Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին»․ Տիգրան Ավինյան
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում

Սու-30-ների ձեռքբերումը ՀՀ-ի կողմից կստիպի Բաքվին հրաժարվել Երևանին հարված հասցնելու գաղափարից

Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ընդհանուր առմամբ 12 միավոր Սու-30ՍՄ (Су-30) բազմաֆունկցիոնալ կործանիչ գնել Ռուսաստանից։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում էր IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։

Մեր նախորդ վերլուծության մեջ նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն իսկ պատվիրել է 4 միավոր կործանիչ։ Դրանք, պաշտպանության նախարարի խոսքերով, նախատեսվում է ստանալ 2019 թ․ վերջին, ծայրահեղ դեպքում՝ 2020 թ․ սկզբին։ Բանակցությունները Սու-30-ների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ շարունակում են ռուսական կողմի հետ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի տվյալ արտադրանքը։ Տոնոյանն ասել է, որ ՀՀ ՊՆ-ն ընդհանուր առմամբ կուզենար ձեռք բերել մարտական ինքնաթիռների մեկ էսկադրիլյա, այսինքն՝ 12 միավոր կործանիչ։

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը չափազանց կարևոր է Հայաստանի ընդհանուր անվտանգության ապահովման համար, քանի որ թույլ կտա վերացնել Ադրբեջանի մենաշնորհային դիրքերը մարտական ավիացիայի ոլորտում և ապահովել որակական հավասարակշռություն։

http://verelq.am/uploads/news/bf7778c14005866d996599460fa18b75.jpg

Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սու-30 կործանիչների ձեռքբերումը կստիպի Բաքվին հրաժարվել Երևանին հարված հասցնելու գաղափարից։

– Պարոն Եվսեև, Հայաստանը պատրաստվում է 12 միավոր ժամանակակից կործանիչ ձեռք բերել Ռուսաստանից։ Այս գործարքը ռազմական և քաղաքական ի՞նչ նշանակություն ունի։

– Տեսեք, 12 միավոր կործանիչը մեկ էսկադրիլյայից էլ շատ է։ 12 միավոր կործանիչ ունենալը թույլ է տալիս բազավորվել երկրի տարբեր վայրերում։ Այսինքն՝ կարելի է առնվազն երկու բազա ունենալ։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր ազդակ է, որը միայն ու միայն հաստատում է այն փաստը, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են։ Այս բազմաֆունկցիոնալ կործանիչներն առաջին անգամ ուժերի որակական հավասարակշռություն կապահովեն ռազմաօդային ուժերի ոլորտում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը մենաշնորհային դիրքեր ուներ մարտական ավիացիայի ոլորտում։ Բայց Սու-30-ների մատակարարումից հետո Ադրբեջանն այլևս չի ունենա այդ մենաշնորհը։ Այս ինքնաթիռները՝ Սու-30 ծանր, բազմաֆունկցիոնալ կործանիչները, շատ մեծ օպերատիվ շառավիղ ունեն։ Դրանք կարող են խոցել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախները։ Այսպիսով, այս ինքնաթիռների հայտնվելը Հայաստանի Հանրապետությունում որակապես փոխում է պատկերը ռազմաօդային ուժերի ոլորտում։

– Քանի որ հարցի քաղաքական կողմը ևս շոշափեցիք՝ այսպիսի հարց եմ ուզում տալ։ Հայաստանը և Ռուսաստանը հիմա համագործակցում են նաև Սիրիայի հումանիտար ոլորտում։ Այս խորապատկերին, երբ նման կարևոր գործարք է իրականացվում, քաղաքական ենթատեքստեր այստեղ տեսնո՞ւմ եք։

– Կարծում եմ, որ թե՛ առաջինը և թե՛ երկրորդը հերթական անգամ հաստատում են Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների փաստը։

– Բայց մյուս կողմից էլ Ռուսաստանից ստացվեցին բավական տհաճ ազդակներ։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվեց քարոզչական ռեպորտաժ, որում նշվում էր, թե իբր Թավշյա հեղափոխությունը Հայաստանում Սորոսն է կազմակերպել։

– Պետք չէ մեկը մյուսի հետ խառնել։ Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցության մասին, Սորոսը դրա հետ կապ չունի։ Պետք է խոսել համագործակցության, ոչ թե ինչ-որ բանի մասին, որը դուրս է այդ համագործակցության շրջանակներից։ Երբ խոսում ենք ռազմաքաղաքական համագործակցության մասին, Սորոսը դրա հետ կապ չունի։

– Հարցը Սորոսը չէ, այլ ռուսական պետական հեռուստաալիքների մեկնաբանությունները, որոնք պնդում են, թե դա դավադրություն է եղել։ Պարզվում է՝ հեղափոխությունը ոչ թե հայ ժողովուրդն է արել, այլ ամերիկացիները։ Ուզում եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման խորապատկերին նման ազդակ ստանալը տարօրինակ էր ու անսպասելի, և մարդիկ փորձում էին հասկանալ՝ ինչի հետ է դա կապված։

– Ռուսաստանն ու Հայաստանը փոխադարձաբար հետաքրքրված են նրանում, որ ռազմաքաղաքական համագործակցությունն իրենց միջև զարգանա։ Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ Վլադիմիր Պուտինին է պետք, այլ մեր պետություններին։ Ռազմավարական համագործակցությունը կախված չէ նրանից, թե ով է նախագահը կամ վարչապետը Ռուսաստանում և Հայաստանում։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Ռուսաստանի համար այս համագործակցությունը կարևոր է առաջապահ սահմանների պաշտպանության, իսկ Հայաստանի համար՝ իր երկրի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից։ Եվ դա բարձր է այն փաստից, թե ով է Հայաստանի վարչապետը կամ ով է Ռուսաստանի նախագահը։

– Իսկ ի՞նչ դեր կարող են խաղալ Սու-30 կործանիչները մեր տարածաշրջանում ու մասնավորապես Հայաստանի պաշտպանության համակարգում։

– Նախ, Սու-30 կործանիչների ձեռքբերումը թույլ կտա Հայաստանին որակապես զսպել Ադրբեջանի մարտական ավիացիան։ Երկրորդը, սրանք ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ կործանիչներ են։ Իրենց ռադիոտեղորոշիչ կայանների շնորհիվ դրանք կարող են տեսողական կոնտակտի բացակայության պայմաններում հայտնաբերել և խոցել օդային թիրախներ և միաժամանակ կարող են հարված հասցնել ցամաքային թիրախներին։ Դա չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Այսինքն՝ Սու-30-ը մասամբ կատարում է կործանիչ ավիացիայի առաջադրանքները։ Իսկ Հայաստանը, ինչպես գիտեք, չունի կործանիչ ավիացիա։ Ես կարծում եմ, որ բազմաֆունկցիոնալ կործանիչների հայտնվելը Հայաստանում կստիպի Բաքվին հրաժարվել Երևանին հարված հասցնելու գաղափարից, որը հիմնված էր մարտական ավիացիայի ոլորտում Ադրբեջանի ունեցած լիակատար մենաշնորհի վրա։ Այժմ արդեն մենաշնորհ չի լինի մարտական ավիացիայի բնագավառում։ Ուստի, Բաքվի կողմից ցանկացած հայտարարություն՝ Երևանին օդային հարված հասցնելու մասին, անհիմն է լինելու։

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ կործանիչների ձեռքբերումը կազդի՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։

– Այո, դա շատ կարևոր է, քանի որ խոսքը որակական հավասարակշռության մասին է։ Մարտական ավիացիայի ոլորտում որակական հավասարակշռության ապահովումը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում