ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրումից Կիևը հրաժարվեց, անշահավետ ու վտանգավոր էր՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Այն սպառնալիքները, որոնք մենք տեսել ենք, միանշանակ չեն բխել մեր ազգային շահերից»,- լրագրողներին ասել է Յանուկովիչը:
Նախագահի խոսքով՝ համաձայնագրի ստորագրման հետևանքով ամենից առաջ կտուժեր ուկրաինական տնտեսության ագրարային ոլորտը:
Յանուկովիչը նաև նշել է, որ երկրում բողոքի ակցիաների պատճառը ԵՄ-ի հետ ասոցացման մանրամասների մասին բնակչության անբավարար տեղեկացվածությունն էր:









































