ԼՀԿ-ն շրջանառության մեջ կդնի «Ելք» դաշինքի ժամանակ մշակված սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որն ուղղված կլինի խորհրդարանական խմբակցությունների դերի բարձրացմանը։
ԲՀԿ-ն դեռ այս առաջարկը չի քննարկել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Առաջարկներից մեկը, որ վերաբերում է խորհրդարանական խմբակցությունների՝ առավել շատ լիազորությունների ընդլայնմանը, ԲՀԿ-ն դրական դիրքորոշում կունենա, մյուս առաջարկությունները, երբ ներկայացվեն ԲՀԿ-ին, կքննարկեն և իրենց դիրքորոշումը կհայտնեն։
Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու առաջարկին, Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Այն, որ մեր ներկա Սահմանադրությունը փակուղային իրավիճակներ է ստեղծում, որ մեր Սահմանադրությունը, հարցեր կան, որ ուղղակի դրանց սահմանադրական լուծումը չի տալիս կամ այն խիստ մեկնաբանելի է, և կարող է գործող իշխանությունը այն մեկնաբանել իր քիմքին համապատասխան, փաստ է։ Կրկնում եմ, հարցն այն է, թե երբ անել սահմանադրական փոփոխություններ, կարծում եմ, օրակարգը պետք է հստակ լինի և կարծում եմ՝ այստեղ պետք է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի կոնսենսուս, որովհետև մենք չենք կարող ամեն շաբաթ կամ ամեն տարի Սահմանադրություն փոխել»։










































