Աշխարհում ամենահայտնի գրողներից մեկը՝ Սթիվեն Քինգը, ընթացիկ տարում մտադիր է հրապարակել միանգամից 2 վեպ՝ հայտնում է The Guardian-ը:
Առաջին գիրքը՝ Mr Mercedes-ը («Միստեր Մերսեդես»), լույս կընծայվի հունիսի սկզբին: Վեպը ոստիկան թոշակառուի և մարդասպանի մասին է:
Երկրորդը՝ Revival («Վերածնունդ»), կհրապարակվի նոյեմբերի 11-ին: Դրանում, ինչպես ասված է Քինգի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության մեջ, կշոշափվեն հեղինակի սիրելի թեմաները՝ ռոք երաժշտության, կրոնական մթագնումների, ոչ ստանդարտ մանկության:







































