Հունիսի 30-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվել է ժամը 20.20-ի սահմաններում: Մասնակցում էր շուրջ 4000 մարդ:
Հանրահավաքն ավարտվեց ժամը 22.00-ի սահմաններում:
Դրան հաջորդեց մասնակիցների մի մասի երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:
Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ:









































