Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Քաղաքապետարանը «ինտելեկտուալ» տեսախցիկներ է տեղադրել Երևանի փողոցներում

Պարզվում է` ըստ Երևանի քաղաքապետարանի, ինտելեկտուալ են ոչ միայն մարդիկ, այլև տեսախցիկները, որոնք հետևում են Երևանի փողոցներում կարմիր գծերից ներս կայանված մեքենաներին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օրենքի նախագիծ էր ներկայացրել կառավարության երեկվա նիստի հաստատմանը` «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»: Դրանով նախատեսվում է մեծացնել վերահսկողությունը վճարովի ավտոկանգառների և դրանց վճարումերի հանդեպ:

Ըստ այդմ` վճարովի ավտոկայանատեղերի նկատմամբ 24-ժամյա հսկողությունը իրականացվում է ոչ միայն տեսախցիկներով, որոնք տեղադրված են փողոցների մայթեզրին տեղակայված հենասյուներին, այլև Երևան քաղաքում հստակ երթուղով 5 րոպե պարբերականությամբ շրջող շրջիկ մեքենաների միջոցով, որոնցում, ըստ քաղաքապետի, տեղադրված են ռուսական «Սիմիկոն» կազմակերպության կողմից արտադրված «գերժամանակակից ինտելեկտուալ» «Պարկոն» տեսանկարահանող սարքավորումները: Ըստ քաղաքապետի «ինտելեկտուալ» սարքավորումները նախատեսված են կայանման խախտումներ ֆիքսելու համար: Սարքը տեղադրված է շրջիկ մեքենայի մեջ՝ դիմապակու տակ: Այն «կարողանում է ավտոմատ ճանաչել մայթեզրին կայանած բոլոր տրանսպորտային միջոցների պետհամարանիշերը և վերածել թվայնացված տեսքի»: Էլեկտրոնային համակարգերի ֆիքսած նյութերի հավաքագրումից հետո «բավարար ապացույցները» տրամադրվում են Երևանի քաղաքապետարանին:

Տարոն Մարգարյանի ներկայացրած օրինագծով` «Ավտոկայանատեղիի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը: Ավտոկայանատեղիի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն): Ավտոկայանատեղիի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը որոշում է տվյալ համայնքի ավագանին»: Քաղաքապետը փոփոխություններ է առաջարկում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Ուշագրավն այն է, որ կառավարությունը երեկվա նիստում որոշումն ընդունել է, չնայած այն հանգամանքին, որ Արդարադատության նախարարությունն առարկել էր քաղաքապետի ներկայացրած օրինագծի դեմ: Նախարարության առարկության մեջ մասնավորապես ասվում է. «Օրենքի նախագծում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված չեն: Այսպես՝ նախագծով նախատեսվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն, մասնավորապես՝ նախատեսել համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկություններին վերաբերող դրույթներ: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը. մինչև վարչական ակտի ընդունումը վարույթ իրականացնող մարմինը պարզում է իրավախախտման հատկանիշները, իսկ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը: Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում որպես ապացույց առկա տեսանյութը կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշները համադրվում են իրավախախտման հատկանիշների հետ, որի արդյունքում իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու խախտումների դեպքում բացակայում են իրավախախտումը հիմնավորող ապացույցները, և պարզ չէ, թե վարույթն իրականացնող վարչական մարմինն ինչ հիմնավորումներով պետք է ապացուցի իրավախախտման փաստը: Իսկ եթե իրավախախտման ապացույցներն առկա չեն, ուրեմն բացակայում է նաև մեղքը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի դրույթները, համաձայն որոնց` մեղքը համարվում է վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր և հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական նախադրյալ»:

Քաղաքապետարանը, սակայն, չէր ընդունել Արդարադատության նախարարության առարկությունները և հարցը ներկայացրել էր կառավարության դատին:

Եվ ահա երեկ կառավարարությունն ընդունեց որոշումը` թերևս համարելով, որ առավել կարևոր է ավտոկանգառների համար գումարներ հավաքագրելու գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում