Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Թամամյանի» գործ. Շահինյանի քրոջ որդու քրգործը դատարանում՝ 2 մեղադրականո՞վ

Սերժ Սարգսյանի՝ «անբարոյականության» մասին հայտարարությունից և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի կալանավորումից հետո Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու գործում շրջադարձային, բայց իրավաբանորեն անհասկանալի փոփոխություններ տեղի ունեցան:

Ծանր մեղադրանքը՝ սպանությունը, Հ.Շահինյանի ազգականի վրայից տեղափոխվեց Շահինյանի նախկին օգնականի, սանիկի, սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) նախկին թիկնապահ՝ Վռամ Բաղդասարյանի վրա: Այստեղ ուշագրավ է, որ քրեական գործն այժմ կարծես թե երկու մեղադրական եզրակացությամբ է հայտնվել դատարանում: Այդպես է ստացվում, քանի որ դատախազությունը կարծես թե չի հրաժարվել առաջին մեղադրանքից, բայց չի էլ համարձակվում գործն օբյեկտիվ հունով տանել և սպանության, խուլիգանության մասնակիցներին մեղադրանք առաջադրել՝ յուրաքանչյուրին իր արարքի համար:

Հիշեցնենք, որ առաջին մեղադրական եզրակացությամբ Արսեն Ահարոնյանը (Շահինյանի քրոջ որդին), Պետրոս Գրիգորյանը, Հայկ Սանդալջյանը, Արթուր Փոխարյանը, Նարեկ Օհանջանյանը համաձայնության գալով Խաչիկ Մկրտչյանի և նրա ընկերների հետ պարզաբանումներ կատարելու վերաբերյալ, նախապես իր հետ վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը փամփուշտներով, կրել դրանք և գնացել Կոմիտասի պողոտայի 17 և 19 շենքերի մոտ, առանց էական պատճառի վիճաբանության մեջ մտել Խաչիկ Մկրտչյանի և նրա ընկերների հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են տվել միմյանց հասցեին, քաշքշել, որպես զենք գործադրվող մահակներով հարվածել իրար, ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Խ.Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 3 անգամ կրակել և սպանել վերջինիս:

Մամուլում շրջանառված տեղեկությունների համաձայն՝ հենց այս գործն էր «կոծկել» ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության պետ (նախկին) Հովիկ Թամամյանը, որից հետո էլ նա ՀՔԾ-ում քննվող գործով նախ ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ, ապա՝ ՀՔԾ-ի միջնորդությամբ նաև կալանավորվեց: Ի սկզբանե գլխավոր դատախազն իմացել էր, թե ինչպես է Հովհ.Թամամյանի ցուցումով կոծկվել գործը. դեպքի մասնակիցների «հովանավոր» կողմերը՝ Հովհաննես Շահինյանն ու Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, համաձայնության էին եկել, որ Շահինյանի ազգականն իր վրա է վերցնելու հանցագործությունը՝ կոնկրետ սպանությունը, իսկ Լևոն Սարգսյանը դրա դիմաց ստանձնելու է դատարանում Շահինյանի ազգականի հարցերը «լուծելու» գործը: Սակայն խաղաքարտերը խառնվել են, երբ Աղվան Հովսեփյանը հրահանգել էր Շահինյանի ազգականի վրա այնպիսի հոդված դնել, որը նախատեսում է 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն: Երբ Շահինյանը տեսել էր ազգականին հնարավոր չէ փրկել՝ «ինքնապաշտպանություն ձևակերպելով», իր մոտ էր կանչել սանիկին՝ Վռամին, ու նրան հորդորել էր սպանությունը վերցնել իր վրա: Ու չնայած Վռամը հրաժարվել էր, սակայն Թամամյանի ձերբակալությունից հետո սպանության մեղադրանքը, կարելի է ասել, հանվել էր (ոչ մի տեղ չի երևում, որ դատախազությունը հրաժարվել է նախնական մեղադրանքից) Շահինյանի քրոջ որդու վրայից և դրվել 32-ամյա Վռամ Բաղդասարյանի վրա: Ինչպե՞ս. նախնական մեղադրանքով, որտեղ սպանությունը դրված էր Շահինյանի ազգականի՝ Արսեն Ահարոնյանի վրա, քրեական գործը մտել էր դատարան, սակայն հենց առաջին նիստին այն ինչ-ինչ պատճառաբանությամբ հետաձգվել էր մեկ այլ հերթի՝ հավանաբար ակնկալելով, որ սույն գործից անջատված մասով՝ Հովհաննես Թամամյանի գործով, որոշ հանգամանքներ կպարզվեն վկաներին հարցաքննելուց և գործի որոշ նյութեր հետազոտելուց հետո: Սակայն նման բան տեղի չունեցավ. փոխարենը նախորդ մեղադրանքը մնաց, պարզապես դեպքին մասնակից կողմերից որպես մեղադրյալներ ներգրավվեցին ևս մեկական անձինք, որոնցից մեկը Դավիթ Սանդալջյանն էր, մյուսը՝ Վռամ Բաղդասարյանը, խուլիգանության, սպանության, ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Եվ ստացվեց, որ դատական նիստը անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը երկու քրեական գործերը միացնելու համար էր: Մեղադրյալների ընդհանուր թիվը դարձավ 7, որոնցից այս տարվա մայիսի վերջին համաներմամբ ազատ արձակվեց Նարեկ Օհանջանյանը: Վերջինս ձերբակալվել էր այն պատճառով, որ «ռազբորկային» մեկնած տղաները օգտվել էին հենց նրա ավտոմեքենայից: Այժմ կալանքի տակ վեցն են, և Վռամ Բաղդասարյանի ծնողներն անհանգստացած են, որ իրենց որդուն փորձում են քավության նոխազ դարձնել և դատապարտել մի բանի համար, որը նա չի արել: Դրան հասնելու համար նախաքննական մարմինը ձեռքի տակ ունեցել է Արսեն Ահարոնյանի հորեղբոր որդու՝ զինվորական, Նուբարաշենի 6-րդ վաշտի հրամանատար Հայկ Հակոբյանի ցուցմունքը, ով թեև «ռազբորկայի» մասնակից է եղել ու ցուցմունք տվել, որ դեպքի ժամանակ վնասել է գլուխը, սակայն գործով անցնում է ընդամենը որպես վկա: Նախաքննական մարմինը նրա մասով կարճել էր քրգործի վարույթը՝ գործուն զղջման հիմքով, որի իրավունքը, ըստ Վռամի պաշտպան՝ Վարդան Զուռնաչյանի, չունեին: Բացի դա, նախաքննությունը կարծես անտեսում է, որ տուժողը՝ Խաչիկը, մահացել է ոչ թե Վռամ Բաղդասարյանի «ՏՏ» ատրճանակից, այլ «Մակարովի» կրակոցից: «Ռազբորկայի» մասնակիցներից Պետրոս Գրիգորյանն ասել է, թե իր մոտ ընդհանրապես զենք չի եղել, սակայն բալիստիկ եզրակացությունը ցույց է տվել, որ հենց նրա գոտկատեղի վրա են եղել «Մակարովի» վառոդի, յուղի հետքերը: Ի դեպ, ընկերներ Պետրոս Գրիգորյանը և Արսեն Ահարոնյանը հրազենային վնասվածք էին ստացել Խաչիկ Մկրտչյանի կրակոցից: Վռամ Բաղդասարյանի հոր խոսքով, իր որդին պետք է պատասխան տա իր արածի համար և ոչ ուրիշի:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին, և այդ օրը ցուցմունք կտա Վռամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Թամամյանի՝ այս գործի հետ կապ ունենալ-չունենալուն, ապա տեղեկություններ են շրջանառվում, որ այս գործով առանցքային դերակատարություն ունեցող երկու անձանցից իրականում փողը վերցրել է ոչ թե Հովիկ Թամամյանը, այլ ուրիշ Հովիկ, որն այդպես էլ վերևներին գումար չի տվել: Այդ մասին պարզապես Սերժ Սարգսյանին տեղեկացնելու համարձակություն ոչ ոք չունի: Այդպես է, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում