Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Ուկրաինայում և Հայաստանում միևնույն մեթոդը կիրառում են միանգամայն տարբեր խնդիրներ լուծելու համար»

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հրապարակվել են Մայդանին վերաբերող, ժամանակագրական առումով երեք փուլով իրականացված, սոցիոլոգիական հարցման ուշագրավ տվյալները: Կարևոր է նկատել, որ հասարակական շարժումների, տարատեսակ հասարակական նախաձեռնությունների և կազմակերպությունների դերը ժամանակի մեջ աճել է, իսկ, դրան զուգահեռ, ընկել է քաղաքական կուսակցությունների ու քաղաքական գործիչների վարկանիշը:

Ընդգծվում է, որ հասարակական ակտիվիստների բացարձակ մեծամասնությունն անհատապես է հանգել մինչև վերջ կանգնելու որոշմանը, այսինքն՝ կանգնելու են Մայդանում, մինչև իշխանությունները չկատարեն իրենց ներկայացրած պահանջները: Իսկ պահանջվում է Յանուկովիչի հրաժարականը, նախագահի ու Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունների անցկացում, ինչպես նաև բոլոր ձերբակալված ակտիվիստների առանց նախապայմանների ազատ արձակում:

Ըստ էության, այժմ հասարակական ակտիվիստներն են պահանջ ներկայցնողները ու պատրաստ են նաև դիմել ուժային գործողությունների, սակայն քաղաքական պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու մտադրություն նրանք չունեն և չեն կարող դա անել, իրենց ներկա կարգավիճակից ելնելով: Այդ մարդիկ ապստամբության, զինված ընդվզման համակազմ են իրենցից ներկայացնում և, իրենց այդ առաքելությունը կատարելուց հետո, կամ պետք է վերակազմավորվեն քաղաքական ուժի, կամ էլ հեռանան ասպարեզից, իրենց տեղը զիջելով գործող, կամ նորահայտ կուսակցական ուժերին: Այստեղ կարևորն այն է, որ անհնար կլինի հայտնաբերել երկրին պատուհասած աղետի մեղավորներին՝ հասարակական սեկտորի ուժերով ապստամբական սցենարի գործարկումը կհանգեցնի իշխանության համակարգային ավանդականության խզման և, այնժամ, կստացվի այնպես, որ հին իշխանությունը տապալվել է, իսկ նորը՝ կատարվածի համար որևէ պատասխանատվություն կրել չի կարող:

Նոր իշխանության անմեղսունակությունը ամրապնդված կլինի նաև իր բազմակենտրոն բնույթով, քանի որ մայրաքաղաքը կկորցնի իր՝ պետության քաղաքական, վարչական և տնտեսական կենտրոնը լինելու երբեմնի գործառույթը և գավառները կդիմեն սեփական ինքնավարությունն ապահովող գործողությունների: Հասարակական ակտիվիստների ուժերով իշխանափոխությունն իրականացնելու այս մարտավարությունն ուշագրավ է նրանով, որ այդ մարդիկ անձնապես իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու հավակնություն չունեն՝ նրանք, ըստ էության, աղբահաններ են, որոնք սանմաքրման աշխատանքները իրականացնելուց հետո պետք է հեռանան հրապարակից: Ամենակարևորն այն է, թե ով է գալու ասպարեզ նրանցից հետո:

Նախորդ տարվա նախագահական ընտրությունների շրջանում Երևանում ևս բարձրացվեց հասարակական շարժումների ու ակտիվիստների դերի անհամաչափ գովերգության ու չափազանցեցման աննախադեպ մի ալիք, սակայն, ինչպես երևում է, Ուկրաինայում և Հայաստանում միևնույն մեթոդը կիրառվում են միանգամայն տարբեր խնդիրներ լուծելու համար (այս մեթոդն, ինքնին, ունիվերսալ է, բազմաֆունկցիոնալ): Համենայնդեպս առայժմ այդպես է…

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում