Շարունակվում է Սոչիի 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերը:
Դահուկավազքի կանանց մրցապայքարի դասական ձևում 10 կմ մրցատարածությունում զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը: Մրցմանը մասնակցում էին 75 մարզուհիներ:
Գալստյանը եզրագիծը հատել է 35:26.4 վրկ-ում: Չեմպիոն է հռչակվել Լեհաստանի ներկայացուցիչ Յուստինա Կովալչիկը (28.17.8 վրկ):
Արծաթե մեդալ է նվաճել Շվեդիան ներկայացնող Շարլոտ Կալան (28:36.2 վրկ): Առաջին եռյակը եզրափակել է նույնպես Սկանդինավյան թերակղզու ներկայացուցիչ՝ Թերեզա Յոհաուգը (Նորվեգիա, 28:46.1 վրկ):







































