Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի ղեկավար Արիֆ Վելիևը հայտնել է, թե շահագործման հանձնումից հետո որքան նավթ և գազ է առաքվել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարով։
Վելիևի տվյալներով՝ ԲԹՋ-ով առաքվել է 145.6 միլիոն տոննա նավթ, իսկ ԲԹԷ-ով՝ 16.3 միլիարդ խորանարդ մետր։
Հիշեցնենք, որ ԲԹՋ-ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 16-ին, իսկ ԲԹԷ-ն բացվել է 2007 թվականի մարտի 25-ին։
Ապրիլի կեսերին Ադրբեջանի Հանրությանը պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարեց, որ ցայժմ Ադրբեջանը համաշխարհային շուկաներ է առաքել 255 միլիոն տոննա նավթ և 22.2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:









































