Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ սկսվել է մարզի Վարդենիկ գյուղի 17-ամյա բնակիչներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի, Արկադի Պողոսյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ երեք անչափահասները 2013 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում նախնական համաձայնությամբ վիճաբանել էին ուսուցիչ Սևակ Բադալյանի հետ ու ծեծի ենթարկել 39-ամյա ուսուցչին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Մեսրոպը, Աբրահամը և Արկադին մեղադրվում են նախնական համաձայնությամբ, խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:
Անչափահաս ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է նրանց՝ ծնողների հսկողությանը հանձնելը:









































