H1N1 վիրուսից կամ «խոզագրիպից» բարդացումների հետևանքով Վրաստանի Մառնեուլ քաղաքում (Քվեմո-Քարթլիի տարածաշրջան) մահացել է 55-ամյա մի տղամարդ: Այդ մասին հայտնել է վրացական Առաջին ալիքը:
Տղամարդուն հունվարի 16-ին ծանր վիճակում տեղափոխել են «Ավերսի» կլինիկա: Լաբորատոր հետազոտությունը հաստատել է գրիպի վիրուսի առկայությունը: Հիվանդին միացրել են արհեստական շնչառության սարքին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում հարյուր հազար մարդուն բաժին է ընկնում 211 վիրուսակիր: H1N1 վիրուսից մահացածների թվաքանակն այս տարեշրջանում արդեն հասել է 21-ի: Հիվանդության դեպքերը պակասում են, բայց գրիպի վիրուսը դեռևս չի վերացել:








































