Ամերիկյան Հիվանդությունների և պրոֆիլակտիկայի վերահսկողության կենտրոնի վերջերս ներկայացրած հաշվետվության համաձայն` ԱՄՆ-ում ռեստորաններն ի վիճակի չեն կարգավորել այն չափանիշները, որոնք կմեծացնեին սննդի անվտանգությունը և կօգնեին նվազեցնել 48 000 000 սննդային հիվանդությունների դեպքերը, որոնք յուրաքանչյուր տարի ի հայտ են գալիս երկրում:
Ըստ տվյալների` ԱՄՆ-ում սննդային թունավորումների մոտ կեսը կապված է ռեստորանների հետ: Նման միջադեպերը հեշտությամբ կարող են կանխարգելվել, եթե տվյալ հաստատության աշխատակիցները հետևեն սանիտարահիգիենիկ չափանշներին:
Փորձագետները պարզել են, որ շատ աշխատակիցներ նույնիսկ ձեռքերը չեն լվանում, իսկ ռեստորանների ճնշող մեծամասնությունը հիվանդ աշխատակիցներին թույլ է տալիս անմիջական շփման մեջ մտնել սննդի հետ, գրում է Kedem.ru-ն:









































