Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կարծիքով` իր թիմը կարող է սենսացիոն հաղթանակ տանել «Վիսենտե Կալդերոն»-ում:
«Մենք պետք է կենտրոնանք և ցուցադրենք մեր լավագույն խաղային որակները: Մեզ բարդ խաղ է սպասվում, բայց անհնարին ոչինչ չկա: Թիմը կպայքարի, կաշխատի և որքան կարող է լավ կխաղա, որպեսզի հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից հետո արդարացումներ փնտրելու կարիք չլինի»,- ասել է արգենտինացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը Սիմեոնեի սաները պարտվել են 0:3 հաշվով:








































