Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի առաջնության շրջանակներում երեկ ընթացիկ մրցաշրջանում հերթական անգամ հիասթափեցրեց իր երկրպագուներին` կորցնելով շատ կարևոր 2 միավորներ: Դևիդ Մոյեսի սաները, «Ֆուլհեմ»-ի դեմ մրցավեճի ընթացքում հաղթելով 2:1 հաշվով, այդուհանդերձ, խաղի վերջին վայրկյաններին ընդունած գնդակի պատճառով բաց թողեցին հաղթանակը:







































