Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայի «Սպարտակ»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը, ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Պորտուգալիայում:
Մովսիսյանն արդեն լիովին ապաքինվել է վնասվածքից և առանց սահմանափակումների մասնակցել թիմի այսօրվա մարզումը:
«Սպարտակ»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է լուսանկարներ ու տեսանյութ` թիմի անցկացրած մարզման վերաբերյալ:









































