Monday, 29 04 2024
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար

Հատուկ վիճակում ենք. պետք է զգոն լինենք, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ որևէ առիթ չօգտագործի. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ից

Հունվարի 21-25- ը Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի այս տարվա առաջին նստաշրջանը: ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ  է մեկնել ԱԺ ԵԽԽՎ նոր պատվիրակությունը՝ ողջ կազմով: Հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»- ի հետ տեսազրույցում նշեց, որ հենց առաջին օրն այնտեղ քննարկվել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը, նաև Վրաստանի նախագահական ընտրությունների զեկույցը: Ելույթներով հանդես են եկել Է. Մարուքյանը, Մ. Մելքումյանը և Ն. Զոհրաբյանը՝ ներկայացնելով իրենց մոտեցումները և կարծիքը:

Նախօրեին Է. Մարուքյանն իր ելույթում Ադրբեջանին մաղթել էր շուտափույթ թավշյա հեղափոխություն, և արձագանքը չի ուշացել: «Ադրբեջանի պատվիրակները նախապես գրանցվել էին, քանի որ Հայաստանի հարցն էր քննարկվելու, մի շարք ելույթներ եղան, որոնցում խոսում էին Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ քրեական ռեժիմներ են եղել, և հույս ունեն, որ այսուհետ իրենց համար էլ լավ կլինի: Ես պատասխան ելույթով հանդես եկա,- նշեց Է. Մարուքյանը:- Նրանք մշտապես պատրաստված տեքստեր ունեն, որոնք չեն փոխվում, խոսքը տարածքների գրավման մասին է, իբրև թե Հայաստանը ադրբեջանական հող է և այլ աբսուրդային և հիմար փաստարկներ են միշտ բերում, և մենք ժամանակ առ ժամանակ պատասխանում ենք այդ փաստարկներին: ԵԽԽՎ պատվիրակներն ուղղակի հոգնել են այդ դեբատներից, բայց չէինք կարող անպատասխան թողնել՝ որպես նոր պատվիրակություն»:

Է. Մարուքյանը նաև ընդգծեց, որ օրակարգը շատ ծանրաբեռնված է, ԵԽԽՎ-ում ամենակարևոր հարցը մնում է Ռուսաստանի մասնակցության հարցը: «Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն չի ուղարկում և չի վճարում իր անդամավճարի մի մեծ մասը, սա լուրջ ճգնաժամի առիթ է դարձել ԵԽԽՎ-ում, և եթե մինչև հունիս ՌԴ-ն չվճարի անդամավճարը, ԵԽ-ն, իր կանոնադրությունից ելնելով, կարող է ՌԴ-ին հանել անդամությունից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում