Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«Պրեմյա»՝ յուրայիններին, օպտիմալացում՝ մյուսներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերի հիմնական տեղեկատվական առիթը պարգևավճարների թեման էր: Մի շարք մարզպետներ Ամանորի շեմին որոշել էին իրենց և իրենց տեղակալներին, օգնականներին բարձր պարգևավճարներ տրամադրել: Նոր իշխանությունների ցանկացած քայլ, այդ թվում՝ ֆինանսական գործարքների հետ առնչվող, գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը բնական է: Նախորդ իշխանության հետ կապված կարծրատիպերը վերջնականապես արմատախիլ չեն եղել, իսկ իշխանության վարքը դեռևս այդ կարծրատիպերին որոշակի կենսունակություն է հաղորդում:

Խնդիրը, սակայն, ոչ թե պարգևավճարն է ինքնին, այլ այն, որ իշխանությունները շարունակում են անփութորեն վատնել իրենց վստահված ահռելի քաղաքական կապիտալը: Հասարակությունն ակնկալում է որակապես նոր մակարդակի վերնախավ, որի հանդեպ, բնականաբար, խստապահանջ է, իսկ վերնախավը ոչ միայն հեռու է ասկետիզմի դրսևորումներից, այլ լրիվ հակառակը: Ավելին՝ նույնիսկ նեղսրտում են, թե ինչո՞ւ են համեմատվում ՀՀԿ–ի հետ կամ արդյո՞ք իրավունք չունեն խաշ ուտելու:

Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Իշխանությունները անընդհատ հայտարարում են կառավարության օպտիմալացման և արդյունավետության բարձրացման մասին, որոնք ենթադրում են որոշակի ցավոտ ռեֆորմներ: Արդեն սեղանին կա դրված կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, և ենթադրվում է, որ որոշ նախարարություններ կմիավորվեն, որոշները ընդհանրապես կփակվեն: Եվ այս պայմաններում պարգևավճարների աղմկահարույց թեման, անշուշտ, կուռ հակափաստարկ է ընդդեմ այդ փոփոխությունների: Ստացվում է՝ այդ փոփոխություններն արվում են այլոց, բայց ոչ երբեք քաղաքական թիմի հաշվին:

Մոտավորապես նույն կերպ էլ փաստացի բաժանվել են պարգևավճարները՝ իրենք իրենց, բայց ոչ ստորին և միջին օղակի աշխատողներին, որոնք ունեն այդ պարգևավճարների և դրանցով մոտիվացվելու կարիքը: Փոխարենն այդ ստորին և միջին օղակի աշխատողների գլխին անընդհատ թափահարվում է օպտիմալացման սպառնալիքը: Բացի կադրային սնանկությունից, այս քաղաքականությունը կարող է տանել մեկ այլ տեղ ևս, երբ օպտիմալացման վախից բոլոր օղակներում սկսվի կուսակցականացման պրոցես, պարզապես այս դեպքում ՀՀԿ–ի փոխարեն կսկսվի հոսք դեպի ՔՊ՝ բնականաբար աշխատանքը չկորցնելու նկրտումներից ելնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում