ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին NBC-ի եթերում չի բացառել, որ նախագահի նախկին իրավաբան Մայքլ Քոենի հետ Մսկվայում Trump Tower կառուցելու հարցը կարող էր քննարկվել մինչև 2016-ի աշուն: Նա նշել է, որ կոնկրետ ժամկետ հայտնել չի կարող:
«Հավանականություն կա, որ քննարկումը շարունակվել է 2016-ին: Հնարավոր է՝ մինչև հոկտեմբեր կամ նոյեմբեր, հաստատ մինչև ընտրություններ նրանք կարող էին խոսել այդ մասին»,-ասել է Ջուլիանին:
Նա հավելել է, որ Թրամփը հիշում է այդ զրույցները, բայց «դրանք շատ չեն եղել»: Ջուլիանին ընդգծել է, որ նախագահը Քոենին 100 տոկոսով չի կարգադրել ստել կոնգրեսին:
Հիշեցնենք, որ Մայքլ Քոենը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել:









































