Դերասան Դմիտրի Խառատյանը պատմել է, որ չպետք է մարմնավորեր գարդեմարին Ալյոշա Կորսակին հայտնի ֆիլմում, հայտնում է «Հինգերորդ ալիքը»-ը:
Նա պարզաբանել է, որ դերն այդ ժամանակ կատարում էր դերասան Յուրի Մորոզը, որն իր ռեժիսորական դեբյուտի պատճառով հրաժարվեց դրանից:

«Ես սկսեցի խաղալ այդ դերը, մարմնավորել Ալյոշա Կորսակին, Մուկասեյի շնորհիվ, շնորհիվ երգի և այն բանի, որ ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ վայրում: Բայց, իրականում, երևի շնորհիվ իմ նախնիների, որոնք, ինչպես պարզվեց, մի քանի սերունդներ գարդեմարիններ են եղել և ծառայել ռուսական նավատորմում»,- ասել է դերասանը:
Գարդեմարինների մասին պատմող առաջին ֆիլմը էկրանին է հայտնվել 1988-ին:










































