Ֆրանսիայի կառավարությունը օրինագիծ է մշակում անդրազգային հսկաների, մասնավորապես, Google-ի, Amazon-ի, Facebook-ի և Apple-ի հարկման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, այսպես կոչված, «մեծ քառյակի» հարկման վերաբերյալ օրինագիծը քննարկման կմտնի մինչև փետրվարի վերջը:
![]()
Նախարարը նշել է, որ հարկը կանդրադառնա թվային ծառայություններ մատուցող և ամբողջ աշխարհում շուրջ 750 մլն եվրոյի շրջանառություն ունեցող բոլոր ընկերություններին: Շեշտը դրված է Ֆրանսիայում մոտ 25 միլիոն եվրո եկամուտ ունեցող ընկերությունների վրա:
Բացի այդ, Լե Մերը Google-ի, Amazon-ի, Facebook-ի և Apple-ի հարկումն արդարացի է համարել:
![]()
Ենթադրվում է, որ նոր հարկը Ֆրանսիայի բյուջեն կլցնի տարեկան ևս 500 մլն եվրոյով:











































