Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ծաղրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին՝ համեմատելով 10 տարվա տարբերությամբ նրա արտահայտությունները:
Մասնավորապես, նա օրինակ է բերել 2009 թվականի Բոլթոնի հոդվածը, որում նա դատողություններ էր արել Իսրայելին հարված հասցնելու մասին, և այս տարվա հունվարին ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակումն այն մասին, որ Բոլթոնը Պենտագոնից Իրանին հարվածելու ծրագիր է պահանջել:
«Նույն բլեֆը: Նույն խուլիգանը: Նույն մոլորությունը», -Twitter-ում գրել է Զարիֆը:
Same bull. Same bully. Same delusion.#10YearChallenge pic.twitter.com/KgUAejJcar
— Javad Zarif (@JZarif) January 18, 2019









































