Այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Մանե Թանդիլյանը չափազանց պատասխանատու մարդ լինելով՝ պետք է ղեկավարի չափազանց պատասխանատու մի հանձնաժողով, և կարծում եմ՝ այս ոլորտում այն քիչ անփոխարինելիներից է նա»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ պետք է առաջնորդվել ոչ թե սեփական, այլ պետության ամբիցիայով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































