Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հաշտության ձեռքսեղմումով ողջունեցին պաշտպան Արսեն Մկրտչյանին եւ ուղեկցեցին մինչեւ իր ավտոմեքենան:
Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ իրենք փաստաբանի դեմ ոչինչ չունեն եւ գիտեն, որ Մանվել Գրիգորյանն իրավունք ունի դատապաշտպան ունենալու, եւ իրենց ակցիան ուղղված չէ փաստաբանի դեմ:









































