Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի կողմից Հրազդանում գիշերային ակումբների գործունեությունը դադարեցնելու որոշմանը:
«Սևակը չի դրել փակում էդ ակումբները, ընդամենը լիցենզիա չի տալիս, որ էդ ձևաչափի մեջ էդ ակումբները գործեն: Թույլտվություն տալիս ա քաղաքապետարանը, բնակիչներից շատ բողոքներ կան, որ նման բաներ են լինում, այնտեղի երիտասարդները պարտքերի տակ են ընկնում, գումարներ են վերցնում, գնում են, մասնակցում են: Շատ մեծ պրոբլեմների առաջ ա կանգնել ազգաբնակչությունը, ընտեղ հարբեցողության տեղ ա: Դեպքեր են եղել, դանակահարություն, կարաք դիմեք ոստիկանություն, կասեն»,- ասաց Սասուն Միքայելյանը:









































