Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Զորակոչիկների շրջանում ավելացել են ողնաշարի հետ կապված խնդիրները

Ռազմաբժշկական հանձնաժողովի վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զորակոչիկների շրջանում շատացել են ողնաշարի, տեսողության հետ կապված խնդիրները, ինչպես նաև ալերգիկ և սիրտ-անոթային հիվանդությունները:

Հունվարի 17-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով` ԶՈՒ համալրման գործընթացում կարևոր դեր ունեն զորակոչվածների ինչպես քանակական, այնպես էլ որակական չափորոշիչները, իսկ որակական չափորոշիչներից կարևորագույնը զորակոչիկի առողջական վիճակն է:

«Ռազմաբժշկական վարչության կողմից առավելագույնն է արվում, որպեսզի հիվանդ կամ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում, քանի որ այդ առողջական չափորոշիչները մեծ ազդեցություն են ունենում մարտական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությունների կազմակերպման վրա: Ռազմաբժշկական ծառայության առաջին հանդիպումը զորակոչիկների հետ տեղի է ունենում հավաքակայանում: Հավաքակայանում գործում է ռազմաբժշկական հանձնաժողով, որի կազմում ՊՆ տարբեր մասնագետներ են, ովքեր կատարում են ֆիլտրում: Հենց հավաքակայանում կատարվում են բոլոր ներկայացածների փաստաթղթերի, անձնական գործերի քննություն, ջերմաչափում, մարմնազննություն, իրականացվում է ֆլյուրոգրաֆիա: Այդ ընթացում բացառվում է սուր առողջական խնդիրներով անձանց զորակոչումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում ներկայումս սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակ է, Հովհաննիսյանը նշեց, որ նմանատիպ հիվանդություններով զորակոչիկներին հայտնաբերելուն պես ուղարկում են Կենտրոնական հոսպիտալ կամ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ բուժումը իրականացնելուց հետո ներկայացնում ըստ իրենց զորամասերի:

«Մեր զինվորների առողջությունը մեզ համար կարևորագույն հանգամանք է, և արվելու է առավելագույնը, որպեսզի զորքի համաճարակային իրավիճակը կայուն պահենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում