Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Նախադպրոցական հաստատություններում, երաժշտական դպրոցներում ծրագիրը տալիս է նախարարությունը, վերահսկողությունն իրականացնում տեղական ինքնակառավարման մարմինները»,- հարց բարձրացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ այստեղ պետք են օրենսդրական բարեփոխումներ:
Պատգամավորն ընդգծեց՝ մենք բանակաշինության դերը դուրս ենք թողել մեր կրթական համակարգերից. «Երեխան իր ներսում պետք է կրի մեր անվտանգության խնդիրները և 18 տարեկանում արդեն պատրաստ մտնի բանակ: Մենք այլևս չունենք երեխաներ, որոնք 18 տարեկանում բանակ են գնում առանց անհրաժեշտ հմտությունների»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































