Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Գազի գինը բարձրացավ և չբարձրացավ․ «Գազպրոմ Արմենիան» փող չունի՞

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը Նոր տարվա նախօրեին՝ դեկտեմբերի 27-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումից և դեկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու «Գազպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերի բանակցություններից հետո միջանկյալ լուծում ստացավ։

Սպառողի համար սակագնի փոփոխություն առայժմ չի լինի

2013 թ․ դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վիճահարույց գազային պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի կառավարությունը և «Գազպրոմը» պայմանավորվել էին, որ Հայաստանին մատակարարվող գազի, այսպես ասած՝ մեծածախ գինը Հայաստանի և Վրաստանի սահմանին նվազելու է 10 դոլարով և կազմելու է 150 դոլար (1000 մ³-ի համար), և այդ գինը չի փոխվելու 5 տարվա ընթացքում՝ մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը։ Եվ քանի որ այս պայմանավորվածության ժամկետն ավարտվում էր, հայկական և ռուսական կողմերը՝ բարձրագույն ղեկավարության և ՀՀ կառավարություն-«Գազպրոմ» մակարդակներում պիտի համաձայնության գային նոր գնի շուրջ։

Դեկտեմբերի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ստորագրել են նոր համաձայնագիր՝ ի հավելումն «Գազպրոմի» կողմից Հայաստանում իր դուստր ընկերությանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին գազ մատակարարելու մասին պայմանագրին, և որոշվել է, որ գազի գինը 2019 թ․ հունվարից Հայաստանի և Վրաստանի սահմանին կաճի 10 տոկոսով ու կկազմի 165 ԱՄՆ դոլար (1000 մ³-ի համար)։ Այդ նույն օրը՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով Ֆեյսբուքում հեռարձակված տեսաուղերձով տեղեկացրեց, որ գազի ընդհանուր գինը որոշակիորեն բարձրանալու է, բայց հայաստանյան սպառողների համար գազի սակագնի փոփոխություն չի լինի։

Ռուսական սուտը «էժան գազի» մասին

Մանրածախ գինը կամ վերջնական սակագինը, որով կապույտ վառելիքը մատակարարվում է հայաստանցի սպառողին, այս պահին կազմում է մոտ 290-292 դոլար, այսինքն՝ գրեթե կրկնակի թանկ, թեև Ռուսաստանի ղեկավարությունը վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ գրեթե յուրաքանչյուր հանդիպմանը հայտարարում էր, թե Հայաստանը Ռուսաստանի «ներքին գներով» է գազ գնում «Գազպրոմից», և Հայաստանը, Բելառուսից հետո, ռուսական գազն ամենաէժան գնով ստացող երկիրն է աշխարհում։ Մինչդեռ իրականում հայ սպառողը գազը ստանում է գրեթե եվրոպական գներով։ Այս հանգամանքը դեռ նախորդ տարվա ամռանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հերթական հանդիպումից հետո արձանագրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ գազի գնի հարցն իրականում «Գազպրոմի» և իր դուստր ընկերության միջև է, որովհետև ռուսական գազը Հայաստան է գալիս բավական էժան գնով, բայց վաճառվում է հայաստանցի սպառողին կրկնակի գնով։ Սեպտեմբերին՝ Պուտինի հետ հերթական հանդիպումից հետո, Փաշինյանը շեշտեց, որ «Հայաստանի քաղաքացիներն այսօր չեն զգում, որ էժան գազ են ստանում Ռուսաստանից։ Դրա պատճառը կարող են լինել ոչ արդյունավետ կառավարումը, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերը»։ Եվ որոշ հույսեր առաջացան, որ ներքին կարգավորումների, «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու շնորհիվ հնարավոր կլինի նույնիսկ իջեցնել վերջնական սակագինը։ Բայց տարվա վերջին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը գոնե գազի գնի բարձրացում թույլ չտալն է։

Քննարկումները նոր են սկսվել

Հիմա, երբ գազի մեծածախ գինը աճել է 10 տոկոսով, գլխավոր հարցն այն է, թե ինքնարժեքի բարձրացումն ի վերջո կազդի՞ վերջնական սակագնի վրա, որովհետև ռուսական կողմը հիմա մեդիափորձագիտական մակարդակով փորձում է ամեն կերպ համոզել, թե «Գազպրոմի» դուստր ընկերությունը Հայաստանում, որը վերավաճառում է գազը հայաստանցիներին գրեթե կրկնակի գնով, առանց այդ էլ մեծ եկամուտներ չի ստանում։ Իսկ հիմա ստիպված է փոխհատուցել այդ 10 տոկոս գնաճի համար, ինչը կարող է նրան ֆինանսական խնդիրների առաջ կանգնեցնել։ Որքա՞ն շահույթ է ստանում «Գազպրոմ Արմենիան» գազի վերավաճառքից, տուժո՞ւմ է, թե՞ ընդհակառակը՝ գերշահույթ է ստանում, Հայաստանի կառավարության համապատասխան մարմինների և էներգետիկ ոլորտի մասնագետների ուսումնասիրության հարցն է, ինչից շատ պարզ կդառնա։ Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ հայ սպառողների համար գազի սակագնի հարցի քննարկումը Հայաստանի կառավարությունը և «Գազպրոմ Արմենիան» կսկսեն հունվարի 8-ին։

https://yerevan.today/media/k2/items/cache/24278_Konstantin_Simonov_M.jpg

«Գազպրոմի» դուստրը շահույթ չի՞ ստանում

Ոլորտի ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներից մեկը՝ «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հարցի շուրջ, նախ պնդեց, թե այնպես չէ, որ «Գազպրոմ Արմենիան» փող է աշխատում գազի վերավաճառքից, և նրանց ծախսերը շատ թափանցիկ են, կարելի է դա ստուգել։ Իսկ երբ ճշտող հարց տվեցինք, թե նա իրո՞ք կարծում է, որ «Գազպրոմի» հայաստանյան դուստր ընկերությունը շահույթ չի ստանում գազի վերավաճառքից, պատասխանեց, թե «Գազպրոմ Արմենիան» իր եկամուտների հիմնական մասը որպես հարկ վճարում է պետությանը, այսինքն՝ այդ գումարները գնում են Հայաստանի բյուջե։ Իսկ մյուս ծախսերը հաշված՝ 1000 մ³ գազից ստանում է ընդամենը 15-20 դոլար շահույթ։

««Գազպրոմի» դուստր ընկերության եկամուտը կազմում է 50 դոլարից էլ պակաս՝ 1000 մ³-ի համար, որից ավելի քան 30 դոլարը գնում է ենթակառուցվածքների պահպանմանն ու Հայաստանի գազաֆիկացմանը։ Այդ գումարների բաշխումը թափանցիկ է և հայտնի է բոլորին»,- նշեց Սիմոնովը։

Որքա՞ն կպահպանվի գազի անփոփոխ գինը

Ամեն դեպքում Կոնստանտին Սիմոնովի այն կանխատեսումը, որ ռուսական գազի մեծածախ գինը Հայաստանի համար կբարձրանա, բայց վերջնական սակագինը կմնա նույնը, ըստ էության՝ իրականացավ։ Սակայն, մասնագետի խոսքերով, մեծ հարց է, թե գազի սակագնի անփոփոխ վիճակը որքան ժամանակ կպահպանվի։

«Այն ժամանակ ես ձեզ ասացի, որ, ամենայն հավանականությամբ, մեծածախ գինը կբարձրանա, սակայն գինը սպառողների համար չի բարձրանա։ Ըստ էության՝ այդպես էլ եղավ։ Իհարկե, մեծ հարց է, թե որքան ժամանակ կպահպանվի այս սխեման, որովհետև այս ամենը, կարծես, ուժային փաստարկների դեմոնստրացիա լինի թե՛ այս և թե՛ այն կողմերից։ Մի կողմից, Ռուսաստանը ցույց տվեց, որ կարող է բարձրացնել գազի մեծածախ գինը, թեկուզ և դա չհանգեցրեց մանրածախ գնի բարձրացմանը։ Մյուս կողմից, Հայաստանը հայտարարեց, որ կփորձի ինչ-որ կերպ փոխել ֆինանսական հոսքերն իր օգտին։ Հիշենք նախորդ տարվա դեպքերը, երբ Հայաստանի նոր կառավարությունը հարկային բողոք ներկայացրեց «Գազպրոմ Արմենիային» պատկանող գազալցակայաններին։ Կարծում եմ, որ սա խնդրահարույց պատմություն է, քանի որ ընկերությունը ստիպված է լինելու ինչ-որ կերպ փոխհատուցել այս նոր գնաճի համար։ Իրականում մեծ մոլորություն է կարծելը, թե «Գազպրոմը» փող է աշխատում գազի վերավաճառքի վրա։ Դուք գիտեք, որ համակարգն այնտեղ բավական թափանցիկ է, հայտնի է մարժան (ինքնարժեքի և գնի տարբերությունը), և այս տարբերության հիմնական մասը գնում հարկերի վճարմանը։ Եվ հիմա հարց է, թե ինչպե՞ս է «Գազպրոմի» դուստր ընկերությունը պատրաստվում փոխհատուցել այդ 15 դոլարը։ Տեսնենք, թե այս սխեման ինչքան երկար կպահպանվի, որովհետև, ցավոք, քաղաքականությունն ամեն դեպքում միջամտում է մեր հարաբերություններին։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանն ակնհայտորեն ուզում է ուժեղացնել «Գազպրոմի» դուստր ընկերության ֆինանսական հոսքերի վերահսկողությունը։ Իսկ Ռուսաստանը, իհարկե, այնքան էլ գոհ չէ Հայաստանի նոր արտաքին քաղաքական կուրսից․ քրեական գործեր են հարուցվում Ռուսաստանին մտերիմ մարդկանց նկատմամբ։ Հայաստանի նախկին վարչապետն էլ, ինչպես հիշում եք, սերտ հարաբերություններ ուներ «Գազպրոմի» հետ։ Ուստի կարծում եմ, որ կողմերը ներկայացրեցին իրենց փաստարկները։ Առայժմ որևէ սարսափելի բան տեղի չի ունեցել, գազի սակագինը չի բարձրացել։ Բայց սրանից հետո շատ բան կախված է լինելու Հայաստանի նոր ղեկավարության քաղաքական քայլերից։ Ուստի վախենամ, որ հետագայում ստիպված կլինենք կրկին անդրադառնալ այս թեմային»,- մեկնաբանեց Սիմոնովը։

https://www.panorama.am/news_images/540/1618602_1/81.thumb.jpg

Էներգետիկ շուկայի «վերակառուցումն» ու Հայաստանը

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրը հարցը գնահատեց ավելի գլոբալ առումով՝ նշելով, որ Ռուսաստանն իր «եվրասիական» գործընկերների հետ փորձում է վերանայել իր էներգետիկ քաղաքականությունը, և շուտով էներգետիկայի համաշխարհային շուկայում լուրջ փոփոխություններ կարող են լինել։ Ռուսաստանն ու Չինաստանը աշխատանքներ են իրականացնում Եվրասիական ընդհանուր էներգետիկ շուկա ստեղծելու ուղղությամբ։

Մեզ հետ զրույցում Ռահրը նշեց, որ այս շուկային կարող են միանալ լուրջ խաղացողներ, օրինակ՝ Իրանը, Թուրքիան։ «Էներգետիկ դաշինքի» ձևավորումը կարող է ազդել Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության, հետևաբար՝ նաև գազի գնի վրա։ Ընդհանրապես կապույտ վառելիքի գինը գլխավորապես կախված է արտաքին գործոններից, օրինակ՝ նավթի համաշխարհային գներից։ Ռահրի խոսքերով՝ նավթի գինն առայժմ չի բարձրանում, այն քիչ թե շատ կայուն է, բայց այս վիճակը կարող է փոխվել, և պետք է միշտ ուշադիր լինել այս պրոցեսին։ Ռահրի խոսքերով՝ էներգետիկ շուկայի այս «վերակառուցումից» կարող է օգտվել նաև Հայաստանը։ Գազի գինը, ըստ նրա, ավանդաբար կախված է եղել նավթի համաշխարհային գներից, բայց այդ կախվածությունը գնալով նվազում է, քանի որ շատ երկրներ այժմ արտահանում են հեղուկացված գազ, ինչը փոխել է իրավիճակը համաշխարհային շուկայում։

Ըստ քաղաքագետի՝ գազի գնի վրա կարող է ազդել նաև այն, եթե ռուսական գազը սկսի վաճառվել ոչ թե դոլարով, այլ ռուբլով։

«Այսօր Ռուսաստանը տնտեսապես կողմնորոշված է դեպի Չինաստան։ Առևտուրն իրականացվում է չինական յուանով, և առևտրաշրջանառությունն այս երկու երկրների միջև աճում է աստղաբաշխական թվերով։ Սա արդեն իսկ խոսում է ինչ-որ բանի մասին։ Ռուսաստանը կփորձի հնարավորինս խուսափել դոլարից, որը վտանգավոր է Ռուսաստանի հետ, քանի որ այն կապված է Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ գործադրվող ճնշման, արգելքների, պատժամիջոցների, անազնիվ մրցակցության հետ։ Իսկ առևտուրը յուանով նոր բան է։ Իհարկե, դեռ վաղ է խոսել ինչ-որ հեղափոխության մասին, բայց միտումներն ամեն դեպքում շատ հետաքրքիր են, և արժե, որ այս բարդ, բայց հետաքրքիր տարածաշրջանի երկրները կողմնորոշվեն դեպի այս ուղղությունը»,- նշեց Ռահրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում