Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Գազի սակագնի իջեցումը կախված է Կրեմլի քաղաքական որոշումից

Ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը բավական հին և ծեծված պատմություն ունի։ Այն շարունակ քննարկվում է հայկական մեդիափորձագիտական դաշտում՝ հաշվի առնելով այն փաստը, որ պաշտոնապես «Գազպրոմի» և Ռուսաստանի ղեկավարության հայտարարած գինը և հայաստանցի շարքային սպառողին վաճառվող գազի գինը էապես տարբերվում են։ Այսօր Հայաստանի կառավարությունը բանակցում է «Գազպրոմի» և ՌԴ կառավարության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի գինն իջեցնելու հարցի շուրջ։ Թե ինչպես կավարտվեն այս բանակցությունները՝ առայժմ դժվար է կանխատեսել, բայց փորձագետները միանշանակ պնդում են, որ այս հարցը գլխավորապես քաղաքական տիրույթում է և հիմնականում կախված է հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների կարգավորումից և Կրեմլի քաղաքական որոշումից։

Սերժ Սարգսյանի սուտն ու «Գազպրոմի» «ղազագիրը»

Գազի թանկ սակագինը դժգոհության լուրջ ալիք բարձրացրեց Հայաստանում հատկապես 2013 թ․ նախագահական և Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը թանկացել է։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից ոմանք դրանից մեկ-երկու տարի առաջ էին ահազանգում գազի գնի թանկացման մասին, սակայն օրվա իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ակնհայտ քաղաքական նկատառումներով թաքցնում էին այդ փաստը, որպեսզի ընտրությունների նախօրեին դա չսրեր առանց այդ էլ լարված ներքաղաքական իրավիճակն ու չհարվածեր գործող նախագահի և իշխող քաղաքական ուժի հեղինակությանը։

Պարզվեց, որ բավական երկար ժամանակ գազի գինը թանկացած է եղել և 1000 խորանարդ մետրի (մ³) դիմաց նախկին 180 ԱՄՆ դոլարի փոխարեն վաճառվել է 270 ԱՄՆ դոլարով, ինչի հետևանքով կուտակվել է մոտ 300 մլն դոլարի պարտք։ Ի վերջո, Սերժ Սարգսյանի վարչակազմն այդ պարտքը մարելու համար զիջեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ՀՀ կառավարության ունեցած վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը։ Դա ամրագրվեց 2013 թ․ դեկտեմբերին ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ընկերության միջև ստորագրված խիստ վիճահարույց պայմանագրով։ Այդպիսով, «Գազպրոմին» անցավ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 100 տոկոսը, իսկ «ՀայՌուսգազարդը» վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»։

Գազի իրական սակագինը

Դրանից հետո ռուսական գազի սակագինն իբր թե իջեցվեց։ Սկզբից սահմանվեց 180 դոլար սակագինը, հետո այն իջեցվեց 165-ի։ Իսկ այսօր ռուսական գազը ՀՀ սահման է հասնում 150 դոլարով (1000 մ³-ի համար), բայց սպառողին վաճառվում է մոտ 290-292 դոլարով։ Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ ամեն անգամ շեշտում էր, որ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին «ներքին գներով», և դա ներկայացնում էր իբրև լավություն Հայաստանին։ Սերժ Սարգսյանն էլ չէր հակաճառում դրան։ Մինչդեռ կապույտ վառելիքը հայաստանցի սպառողին վաճառվում էր գրեթե կրկնակի թանկ գնով։ Այլ խոսքերով՝ «Գազպրոմն» ավելի էժան գնով գազ էր մատակարարում Հայաստանում իր դուստր ընկերությանը՝ «Գազպրոմ Արմենիային», բայց վերջինս գազը վերավաճառում էր հայաստանցի սպառողին կրկնակի թանկ սակագնով։

Ներհայաստանյան խնդիր

Այժմ այս հարցը բարձրացրել է 2018 թ․ ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վերջինս գազի հարցի շուրջ բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեռ հունիս ամսին։ Հանդիպումից հետո Փաշինյանն ասել է, որ ՌԴ ղեկավարության հետ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ գազի բարձր գինը ներհայաստանյան խնդիր է, քանի որ գազը ՀՀ սահման հասնում է ցածր գնով, իսկ արդեն Հայաստանի բնակիչներին վաճառվում է շատ ավելի թանկ սակագնով։

Մի քանի օր առաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը բանակցում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» հետ գազի գնի փոփոխման հարցի շուրջ։ Ընդ որում՝ բանակցություններն ընթանում են թե՛ Հայաստանի սահման հասնող և թե՛ բնակիչներին մատակարարվող գազի գնի շուրջ, և բնականաբար, ինչպես նշել է Բաղրամյանը, «բանակցությունները գնում են դեպի գնի նվազեցման կողմը»։

Կախված է քաղաքական որոշումից

Ռուսաստանցի քաղաքագետ և տնտեսագետ, Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը դժվարանում է կանխատեսել, թե ինչպես կավարտվեն հայ-ռուսական բանակցությունները գազի գնի շուրջ, բայց համոզված է, որ դրանք կախված են Հայաստանի նոր կառավարության և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումից և երկու կողմերի կայացրած քաղաքական որոշումից, որից հետո արդեն կկայացվեն տնտեսության ոլորտին վերաբերող որոշումներ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սիմոնովը հիշեցրեց այսօր ՀԱՊԿ-ում ստեղծված ճգնաժամային վիճակի մասին՝ ավելացնելով, որ այս պայմաններում հնարավոր չէ պնդել, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ «ռոմանտիկ» փուլում են։

«Այսօր ռուս-հայկական հարաբերություններում այնպիսի մի շրջան է, երբ տեղի է ունենում բոլոր հարցերի աուդիտ՝ հաշվի առնելով Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը և երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները։ Ուստի կարծում եմ, որ հարցն ավելի շատ քաղաքական է։ Եթե քաղաքական խնդիրները լուծվեն, և ռուսական կողմը որոշում կայացնի, ապա «Գազպրոմը» կկարողանա օպտիմալացնել ծախսերը, և սակագինը սպառողների համար կնվազի։ Եթե Ռուսաստանը քաղաքական որոշում կայացնի իր վրա վերցնել ծախսերի մի մասը և կրճատել մարժան (ինքնարժեքի և գնի տարբերությունը)՝ այդ դեպքում հայաստանցի սպառողն ավելի հարմար գնով գազ կստանա»,- նշեց Սիմոնովը։

Կոռուպցիոն ռիսկեր կան

Գուցե Հայաստանում գազի վերջնական սակագնի ձևավորման վրա ինչ-որ չափով ազդում է նաև կոռուպցիայի գործո՞նը, որովհետև թե՛ Ռուսաստանում և թե՛ Հայաստանում էներգետիկայի ոլորտը ավանդաբար կառավարել են իշխանությունների հետ բավական սերտ կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ, որոնք, իհարկե, ժամանակի ընթացքում ֆինանսական լուրջ կապիտալ են կուտակել։ Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը շեշտեց, որ ցանկացած խոշոր համակարգում կոռուպցիոն ռիսկերը բավական բարձր են, և գազի ոլորտն այս առումով բացառություն չէ։ Դավթյանը հիշեցրեց մի քանի ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայության կողմից գազատրանսպորտային համակարգում արված բացահայտումների մասին, երբ պարզվեց, որ մի շարք գազալցակայաններ գազ էին վաճառում քաղաքացիներին՝ առանց հարկերը մուծելու։ Սակայն մեր զրուցակցի կարծիքով՝ այս համատեքստում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումից ավելի կարևոր է այն, որ այս ոլորտի հետ կապված «տնտեսական օբյեկտիվ գործոնները ինտեգրվեն քաղաքական երկխոսության տիրույթ և որպես հիմք ծառայեն Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների համար, որպեսզի բանակցությունների ընթացքում շեշտը դրվի տնտեսական օբյեկտիվ գործոնների վրա, այլ ոչ թե գազը դիտարկվի որպես պարզապես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կամ հետընթացի ինդիկատոր»։

Տնտեսական օբյեկտիվ գործոններ

Իսկ տնտեսական օբյեկտիվ գործոնները, ըստ Վ․ Դավթյանի, մի քանիսն են։ Մասնավորապես՝ նավթի համաշխարհային գների բարձրացումը, ինչը ձեռնտու է «Գազպրոմին», աշխարհում բնական գազի արդյունահանման ինքնարժեքի զգալի նվազումը։ Երրորդ գործոնը փորձագետը պայմանականորեն կոչում է «եվրասիական», քանի որ ԵԱՏՄ-ի մաքսային օրենսդրությունն ամբողջությամբ իմպլեմենտացնելու դեպքում՝ հնարավորություն կա մաքսային կարգավորումների շրջանակներում նվազեցնել գազի գինը։ Բայց քանի որ հարցը գլխավորապես գտնվում է քաղաքական տիրույթում, դժվար է կանխատեսումներ անել գազի սակագինը կիջեցվի՞, թե՞ ոչ, կամ որքանո՞վ կիջեցվի։

Ամեն դեպքում, Վահե Դավթյանի կարծիքով՝ կարելի է իջեցնել և՛ մատակարարվող գազի սկզբնական գինը, և՛ վերջնական ձևավորված սակագինը։ Հայաստանն այսօր բանակցում է ռուսական կողմի հետ՝ գազի գինը 150-ից 140 դոլար իջեցնելու հարցի շուրջ, մինչդեռ, ըստ որոշ հաշվարկների և հետազոտությունների՝ գազի գինը սահմանին կարելի է իջեցնել մինչև 135 դոլար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գազի սակագինը նաև երկրի ներսում մոտ 25 տոկոսով նվազեցնելու հնարավորություն կա։ 2016 թ․-ին, երբ ռուսական գազի գինը սահմանին 165 դոլարից իջեցվեց 150 դոլարի, «Գազպրոմ Արմենիան» հայտարարեց, որ գնի այս իջեցումը չի ազդի ներքին գնագոյացման վրա, քանի որ ընկերությունն իր ենթակառուցվածքներն արդիականացնելու խնդիր ունի։ Սակայն Վահե Դավթյանի խոսքերով՝ «Գազպրոմ Արմենիան» իրականացրել է ենթակառուցվածքների մոդեռնիզացման հետ կապված աշխատանքները, Հայաստանն այսօր ունի հետխորհրդային տարածաշրջանում ամենաարդյունավետ և անվտանգ գազատրանսպորտային համակարգը գազաֆիկացման և անվտանգության առումով, և ժամանակն է, որ «Գազպրոմի» դուստր ընկերությունը Հայաստանում դիմի ավելի սոցիալամետ սակագնային քաղաքականության։

ՌԴ-ի աշխարհաքաղաքական տրամադրությունների ինդիկատորը

Ինչ վերաբերում է հարցի ավելի կարևոր՝ քաղաքական համատեքստին, ապա հայտնի է, որ գազի ոլորտում կիրառվող սակագնային քաղաքականությունը միշտ էլ եղել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական տրամադրությունների ինդիկատորը, սակայն Մոսկվայում դեռ չեն շտապում վերջնական եզրակացություններ անել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների առնչությամբ և ուշադիր հետևում են տեղի ունեցող իրադարձություններին։ Հետևաբար, Վ․ Դավթյանը կարծում է, որ հաշվի առնելով մի շարք անորոշ հարցեր, մասնավորապես այն տուրբուլենտ վիճակը, որում այսօր գտնվում են հայ-ռուսական հարաբերությունները, ռուսական կողմը կսպասի ընտրությունների ավարտին Հայաստանում, կհետևի, թե Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը որևիցե ձևափոխումների ենթարկվո՞ւմ, թե՞ ոչ, և, ըստ այդմ, կիրականացնի իր սակագնային քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։

Կան գազի սակագնի վրա ազդող նաև այլ քաղաքական գործոններ, որոնք կապված են 2013 թ․ ստորագրված գազային պայմանագրի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ «Գազպրոմ Արմենիան» պետք է տարեկան որոշակի աճ ապահովի, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանի էներգետիկ շուկան բավական փոքր է, և տնտեսական ակտիվությունը ցածր է, նման աճ ապահովելը դժվար է, և «Գազպրոմն» այդ աճն ապահովելու համար բարձրացնում է գազի սակագինը։ Ուստի, էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի համոզմամբ՝ խնդիրը լուծելու համար, նախ և առաջ պետք է վերադառնալ այս պայմանագրի և քննարկել այս փաստաթղթի վերանայման հարցը ամենաբարձր մակարդակով՝ Երևանի և Մոսկվայի միջև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում