Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Պուտինը Փաշինյանին հասկացրել է, որ Քոչարյանին նեղացնելով՝ կնեղացնի նաև իրեն

Կրեմլում դեկտեմբերի 27-ին կայացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը։ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում և ինտեգրացիոն կազմակերպությունների շրջանակներում կուտակված մի քանի կարևոր հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Դրանք են, առաջին հերթին, Ռուսաստանի և Հայաստանի ձևավորվող նոր կառավարության միջև բնականոն հարաբերությունների հաստատումը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված հայտնի խնդիրը, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի ներքին բարեփոխումների գործընթացին, Մարտի 1-ի գործով հետաքննությանը, որով անցնում են Կրեմլի ու անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի վաղեմի ընկերները՝ ՀԱՊԿ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որն, ինչպես պարզվեց, ՌԴ քաղաքացի է, և Ռուսաստանի իշխանությունները չեն պատրաստում նրան հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին, և իհարկե, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պուտինը բարեխոսել է Քոչարյանի համար

Փաշինյան-Պուտին հանդիպման խորապատկերին համացանցում եղավ ինֆորմացիայի շատ ուշագրավ արտահոսք ներկայումս կալանքի տակ գտնվող Քոչարյանի վերաբերյալ։ Մասնավորապես, ռուսալեզու կայքերից մեկը գրեց, թե այս տարի Հայաստանի ղեկավարի հետ հանդիպումներից մեկի ընթացքում Պուտինը շոշափել է Քոչարյանի կալանքի հարցը՝ բարեխոսելով, որ Քոչարյանին ազատ արձակեն և դադարեցնեն քրեական հետապնդումը նրա նկատմամբ։ Փաշինյանն իր հակափաստարկներով ապացուցել է, որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում։ Եվ երբ Ռուսաստանի նախագահի փաստարկները վերջացել են, նա ասել է, թե «հասկանո՞ւմ եք, նա իմ ընկերն է»։ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է, թե «ցավում եմ, որ այդպիսի ընկերներ ունեք»։ Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը՝ դժվար է ասել։ Բայց հաստատ է այն, որ Քոչարյանի զորեղ ընկերն ու հովանավորը շնորհավորել է Քոչարյանին Նոր տարվա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել երկրորդ նախագահի գրասենյակը։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է այդ տեղեկությունը, որ Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Քոչարյանին։ Եվ այս տեղեկությունը տարածվում է այն օրը, երբ դատարանը քննելու է Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու պաշտպանների դիմումը։ Ի դեպ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է, և Քոչարյանը տոնական օրերին կմնա կալանքի տակ։

Փաշինյանը լավատես է

Նիկոլ Փաշինյանը բանակցություններին հաջորդած ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդհանուր գծերով պատմել է, թե ինչ հարցեր են քննարկվել Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ, սակայն որևէ բան չի նշել Քոչարյանի հարցի մասին։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են, մասնավորապես, ռուսական գազի գնի հարցը, ՀԱՊԿ-ում ստեղծված իրադրությունը և տարբեր այլ հարցեր։ Գազի գնի հետ կապված որոշում չի ընդունվել։ Խնդիրն այն է, որ 2013 թ․ դեկտեմբերին, երբ Պուտինի հայաստանյան այցի ընթացքում ստորագրվեց վիճահարույց գազային պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև, ֆիքսվեց «Գազպրոմի» կողմից Հայաստանին մատակարարվող գազի գինը, որը չպետք է փոխվեր 5 տարվա ընթացքում։ Այս տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին լրանում է այս պայմանավորվածության ժամկետը, և Հայաստանի կառավարությունը բանակցում է ՌԴ կառավարության և «Գազպրոմի» հետ գազի գնի փոփոխման հարցի շուրջ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հավաստիացնում էր, թե բանակցությունները, բնականաբար, ընթանում են գազի գնի իջեցման հարցի շուրջ։ Բայց հետագա զարգացումները ցույց տվեցին, որ հայկական կողմի գլխավոր խնդիրն այս բանակցություններում, ըստ ամենայնի, այն է, որ գոնե թույլ չտան գազի գնի բարձրացում։ Խոսքը ռուսական գազի նախնական կամ մեծածախ գնի մասին է, ոչ թե վերջնական սակագնի, որով կապույտ վառելիքը մատակարարվում է հայաստանցի սպառողին։ Ըստ ձեռքբերված վերջին պայմանավորվածության՝ ռուսական գազը Հայաստանի սահման է հասնում 150 դոլարով (1000 մ³-ի համար), բայց հայաստանցի սպառողին վաճառվում է մոտ 290-292 դոլարով։ Ըստ ռուսաստանցի փորձագետների և չհաստատված տեղեկությունների՝ «Գազպրոմը» բարձրացնելու է գազի ինքնարժեքը, սակայն դա վերջնական սակագնի վրա շատ չի ազդի։ Բայց ընդհանուր հայտարարի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները առայժմ չեն եկել, և գազի գնի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով։ Արձանագրվել է, որ գազի հարցը չափազանց զգայուն թեմա է հայ-ռուսական հարաբերությունների համար։ Փաշինյանն ասել է, որ ընդհանուր առմամբ լավատես է տրամադրված այս հարցին և հույս ունի՝ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցի վերաբերյալ եղել է կարճ քննարկում։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, ըստ Փաշինյանի, այն է, որ տրվեն ինստիտուցիոնալ լուծումներ։ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ լինեն այնպիսի ուղղումներ, որոնք թույլ կտան հետագայում՝ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում, հարցը լուծվի կանոնադրությամբ, և չլինեն այն վեճերը, որոնք եղան վերջին երկու ամսվա ընթացքում։ Իսկ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում մոսկովյան հանդիպման ընթացքում չի եղել։

Իսկ մինչև բանակցությունները սկսելը Փաշինյանը լրագրողների ներկայությամբ ունեցած խոսքի փոխանակման ժամանակ Պուտինին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ Պուտինն իր հերթին արձանագրել է Փաշինյանի գլխավորած դաշինքի համոզիչ հաղթանակը Ազգային ժողովի վերջին ընտրություններին։

Գազի գնի հարցի շուրջ առևտուր է ընթանում

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի համար Պուտին-Փաշինյան հանդիպման նման արդյունքը սպասելի էր։ Փորձագետի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, և եղած մտավախությունները հիմնավորված չեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սկակովը նշեց, որ այնպիսի հարցերը, ինչպիսիք գազի գնի, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցերն են, մեկ հանդիպումով չեն որոշվում։ Դա գործընթաց է, որը որոշակի ժամանակ է պահանջում։

«Կարծում եմ՝ կլինեն տեղաշարժեր դեպի լավը՝ մասնավորապես Փաշինյանի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքի մեջ։ Ես տեսնում եմ, որ երկու կողմերն էլ ձգտում են հարաբերությունները փոխադրել փոխըմբռնման հարթություն, որովհետև երբ Սերժ Սարգսյանն էր Հայաստանի ղեկավարը, Մոսկվայում բոլորն էլ հասկանում էին, որ նա մեծ աջակցություն չունի Հայաստանում։ Հիմա մենք գիտենք, որ հայ հանրությունը աջակցում է Փաշինյանին, և տվյալ պարագայում մենք շփվում ենք ոչ միայն իր, այլև ընդհանրապես ողջ Հայաստանի հետ։ Դա շատ լավ է»։

Երկու երկրների հարաբերություններում հայ հանրությանը, Հայաստանի քաղաքացուն ամենաշատը հետաքրքրող ու մտահոգող հարցերից մեկը, իհարկե, գազի գնի հարցն է, որն ինչպես Փաշինյանը նշեց՝ չափազանց զգայուն թեմա է, և դա հասկանում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանի կառավարությունում։ Բայց պարզ չէ՝ այս պարագայում լա՞վ է, թե՞ վատ, որ երկու երկրների ղեկավարները վերջնական որոշում չեն կայացրել գազի գնի վերաբերյալ, որովհետև Հայաստանում արդեն պատրաստ էին անցանկալի սցենարների, որ գինը կբարձրանա, իսկ ռուսաստանցի մասնագետներն ասում էին, որ գազի գինը հայաստանցի սպառողի համար չի բարձրանա միայն Ռուսաստանի ղեկավարի քաղաքական որոշմամբ։

Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ ըստ ամենայնի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև որոշակի քաղաքական «առևտուր» է ընթանում գազի հարցի շուրջ, և Ռուսաստանը որոշակի զիջումներ է ուզում կորզել Հայաստանից՝ գազի գինը չբարձրացնելու դիմաց։

«Սա սովորական բան է․ ինչ-որ բանը փոխանակում են ինչ-որ բանի հետ»,- ասում է Սկակովը, որի համոզմամբ՝ այս հարցը, այնուամենայնիվ, կապված չէ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։

Քոչարյանի կալանքի հարցը Հայաստանի գործն է

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցին՝ Սկակովն ասում է, որ անշուշտ, փաստ է այն, որ Պուտինն ու Քոչարյանը լավ հարաբերություններ ունեն, ինչը չի ազդում Ռուսաստանի քաղաքականության վրա։ Այդուհանդերձ, Պուտինը, ռուսաստանցի փորձագետի կարծիքով, փորձել է ճնշում գործադրել Փաշինյանի վրա Ռոբերտ Քոչարյանի հարցով։ Բայց Սկակովը չի կարծում, որ սա շատ կարևոր հարց է Պուտինի համար։

«Չեմ կարծում, թե դա այդքան կարևոր է Պուտինի համար։ Այո, նա շնորհավորական հեռագիր է ուղարկել Քոչարյանին, բայց բոլորն էլ հասկանում են, որ դա Հայաստանի գործն է։ Իհարկե, նրա համար ցանկալի կլիներ, որ Քոչարյանը քրեական հետապնդման չենթարկվեր, որովհետև նախկին նախագահների նկատմամբ քրեական գործ հարուցելը բավական անշնորհակալ գործ է։ Բայց միևնույն է, դա Հայաստանի գործն է»,- նշեց Սկակովը։

Քոչարյանին նեղացնելը նեղացնում է նաև Պուտինին

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը ևս հակված է այն կարծիքին, որ Քոչարյանի կալանքի կամ քրեական հետապնդման հարցը շատ սկզբունքային չէ Կրեմլի ղեկավարի համար, և դժվար թե Պուտինն առաջարկած լինի Փաշինյանին դադարեցնել քրեական հետապնդումը իր ընկերոջ՝ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ, որի դիմաց Ռուսաստանը կպարտավորվի չբարձրացնել գազի գինը։ Այդուհանդերձ, ակնհայտ է որ Կրեմլը, ինչպես նախկինում է արել, այնպես էլ այսօր օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսները, գազի գնի հարցը՝ որպես ազդեցության լծակ հայկական կողմի նկատմամբ և առևտուր է անում՝ գազի գինը չբարձրացնելու դիմաց ինչ-որ բան Հայաստանի կառավարությունից կորզելու մտադրությամբ։

Իսկ Հայաստանում գազի գնի հարցը, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, ըստ էության՝ կապված է Հայաստանում «Գազպրոմի» դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիա» վերանվանված «ՀայՌուսգազարդ»-ի հետ, որը փաստացի վերավաճառում է կապույտ վառելիքը հայաստանցի սպառողին գրեթե կրկնակի գնով, ու ինչպես Փաշինյանն էր հունիսին՝ Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել՝ գազի բարձր գինը ներհայկական խնդիր է։

«Գազի գնի մասին պայմանագրի ժամկետն ավարտվել է, սկսվել են բանակցություններ նոր գնի շուրջ։ Դա նորմալ է։ Բանակցությունների մեջ ներառվում են մի շարք հարցեր, որոնք հետաքրքրում են բանակցությունների գլխավոր կողմին, որը գազ վաճառողն է։ Անշուշտ, Ռուսաստանն այստեղ թելադրողի դերում է։ Եվ կարծում եմ, որ Փաշինյանին կհարցնեն, թե ի՞նչ կարող է նա առաջարկել գազի գինը պահպանելու՝ 150 դոլարի կամ գնի չնչին բարձրացման դիմաց։ Եվ Փաշինյանը ստիպված կլինի պատասխանել դրան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Դուբնովը՝ մյուս կողմից ավելացնելով, որ սա, այնուամենայնիվ, մեծ քաղաքականության հարց չէ, և դժվար թե Պուտինը բարձրացրած լինի Քոչարյանի հարցը այս համատեքստում։

«Չեմ կարծում, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը բանակցությունների ընթացքում ասել է, որ եկեք Ռոբերտ Սեդրակովիչի ազատությունը գնահատենք 30 կամ 40 դոլար, որ այդքանով գազի գինը չբարձրանա։ Չեմ կարծում, թե Ռուսաստանի նախագահն այդպիսի արժույթ ունի։ Կարծում եմ՝ պարզապես Փաշինյանին հասկացրել են, որ Քոչարյանին նեղացնելն ինչ-որ առումով նեղացնում է՝ Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Բայց չեմ կարծում, որ դա մեծ քաղաքականության հարց է։ Պարզապես Փաշինյանին հասկացրել են, որ եթե նա ուզում է անձնական լավ հարաբերություններ ունենալ Պուտինի հետ, որի հույսն ունի Փաշինյանը, ապա անձնական հարաբերությունների տեսանկյունից Պուտինը, իհարկե, անհանգստացած է Քոչարյանի ճակատագրով։ Եվ եթե Փաշինյանն ուզում է պահպանել անձնական հարաբերությունները Պուտինի հետ, ապա պետք է հաշվի առնի այս հանգամանքը։ Ու թեև դա ուղղակի ազդեցություն չի ունենա գազի գնի վրա, դա չի նշանակում, որ կարելի է լիովին անտեսել այդ հանգամանքը»,- կարծիք հայտնեց Վադիմ Դուբնովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում