Ադրբեջանական Contact.az կայքի փոխանցմամբ, «Ադրբեջանի իսլամական» կուսակցությունը (ԱԻԿ) դիմել է Բաքվի քաղաքապետարան՝ իրազեկելով հուլիսի 5-ին հանրահավաք անցկացնելու իր մտադրության մասին։
Իսլամիստները մտադիր են հանրահավաքի ժամանակ պահանջել ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և դպրոցներում հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելու արգելքի չեղյալ հայտարարումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության լուծումը։
Հիշեցնենք, որ ԱԻԿ-ը մարտ և ապրիլ ամիսներին հանրահավաքներ անցկացնելու համանման պահանջով դիմել է Բաքվի քաղաքապետարանին, սակայն երկու դեպքում էլ իշխանությունները մերժել են նրան՝ դա պատճառաբանելով նրանով, որ ԱԻԿ-ը պետգրանցում չունի։










































