Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
Թեկնածուի խոսքով՝ այդ հանձնաժողովը պետք է երկրորդ աչքի դեր կատարի՝ փորձելով հնարավորինս անաչառ վեր հանել արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի հարցն առնչվում էր ՀՀ-ԵՄ համաձայնագրին. «Եթե չեմ սխալվում առայժմ 8-9 երկիր են վավերացրել համաձայնագիրը: Ի՞նչ անելիքներ կան»:
«Այստեղ ևս ԱԳՆ-ի հետ համակարգված մեծ աշխատանք ունենք տանելու՝ խթանելու այս գործընթացը»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































