Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Դատախազությունը դրական է գնահատել ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը

Գլխավոր դատախազության վերջին տարիներին ցուցաբերած հետևողական աշխատանքի, մասնավորապես հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողության արդյունքում Հայաստանը դուրս է եկել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից և տեղափոխել 2-րդ խումբ: Այլ խոսքով՝ Հայաստանն այլևս չի դիտարկվում որպես թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկիր:

Սույն հանցատեսակի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ցուցաբերած կամքի, քրեական գործերով նախաքննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունը, մեղավոր անձանց արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ մասնավորապես դատախազության՝ որպես քրեաիրավական քաղաքականություն իրականացնող մարմնի ձեռնարկած քայլերը դրական են գնահատվել և ողջունվել ինչպես հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: ԱՄՆ պետքարտուղարությունը՝ մարդկանց թրաֆիքինգի մասին 2010 թվականի տարեկան զեկույցում՝ արձանագրելով, որ թեև այս հանցատեսակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը լիարժեք բավարար չեն, սակայն քրեական հետապնդման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին նկատվում է առաջընթաց և որ Հայաստանի Կառավարությունը շարունակել է ապահովել, որ թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածները համարժեք պատիժ ստանան և այդ պատիժը կիրառվի:

«Զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված իրավապահ ոլորտի աշխատանքներում գրանցվել է որոշ առաջընթաց: Հայաստանի քրեական օրենսգրքի 132 և 132-2 հոդվածներով արգելվում է մարդկանց թրաֆիքինգը թե հարկադիր աշխատանքի, թե կոմերցիոն սեռական շահագործման նպատակով և դրա համար նախատեսվում է 5-ից 15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խստության և համարժեք պատիժ է այնպիսի ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը:

2011թ. մարտին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով Հայաստանի հակաթրաֆիքինգային օրենսդրությունն առավել ամրապնդվել է. կատարված փոփոխություններով ավելացվել է պատիժը կրելու այն ժամանակահատվածը, որից հետո թրաֆիքինգ իրականացրած դատապարտյալն իրավասու է վաղաժամկետ ազատ արձակման, ներառվել է առանձին հոդված, որով արգելվում է երեխաների ու հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թրաֆիքինգը և նախատեսվել են նոր պատժամիջոցներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ, որի համաձայն վերջիններս զրկվում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև երեք տարի ժամկետով: 2010թ. կառավարությունը հետաքննել է սեռական թրաֆիքինգի 15 գործ, իսկ աշխատանքային թրաֆիքինգի գործեր չեն քննվել (2009թ. քննվել է սեռական թրաֆիքինգի 9-ը, իսկ աշխատանքային թրաֆիքինգի 6 գործ): 2010թ. ընթացքում Հայաստանի դատարաններում սեռական թրաֆիքինգի մեղադրանքով ներկայացվել 4 նոր գործ ընդդեմ 6 հոգու, իսկ աշխատանքային թրաֆիքինգի մեղադրանքով գործեր չեն եղել: Դատարաններում լսվել են նաև նախորդ տարում հարուցված գործեր ընդդեմ 9-ը մեղադրյալների: 2010թ. թրաֆիքինգի իրականացման համար դատապարտվել է 5 հոգի, որից 4-ը՝ սեռական թրաֆիքինգի, իսկ 1-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի համար, մինչդեռ 2009թ. դատապարտումների թիվը կազմում էր 11: Դատապարտված 5 անձանց նշանակվել է պատիժ՝ 3-ից 9 տարվա ազատազրկում. ոչ մեկի նկատմամբ պայմանական ազատազրկում չի կիրառվել և թրաֆիքինգի համար դատապարտված ոչ մի անձ 2010թ. ընթացքում վաղաժամկետ ազատ չի արձակվել: Հայաստանի կառավարությունը պահպանել է գործընկերությունը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների հետ՝ իրականացնելու հակաթրաֆիքինգային ուսուցում հարյուրավոր պաշտոնյաների, այդ թվում՝ ոստիկանների, սահմանապահների և դատական համակարգի ներկայացուցիչների համար», – արձանագրված է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ քրեական հետապնդում հարուցող մարմինը ՀՀ դատախազությունն է և ակնհայտ է, որ քրեական հետապնդման ոլորտում պետքարտուղարության արձանագրված առաջընթացը պայմանավորված է նաև հենց քրեական քաղաքականություն իրականացնող մարմնի աշխատանքի արդյունավետությամբ: Հետևապես, երևակայությունը որպես իրականություն ներկայացնելու մղումով, լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է, թե «ԱՄՆ-ն դժգոհ է գլխավոր դատախազության աշխատանքից և համարում է, որ ամերիկյան օժանդակությունն օգտագործվում է ոչ արդյունավետ»: և թե, իբր, պետդեպարտամենտի զեկույցը «առաջ է քաշում» գլխավոր դատախազի աշխատանքային արդյունավետության հարցը: Անշուշտ մեծ երևակայություն է պետք ունենալ պետքարտուղարության տարեկան զեկույցից նման հետևության հանգելու համար, քանզի ոչ միայն նշված զեկույցում այլ նաև ԱՄՆ տարբեր պաշտոնատար անձինք, դիվանագետներ բազմիցս նշել են դատախազության դրական դերակատարումը թրաֆիքինգի դեմ պայքարում: Մասնավորապես ԱՄՆ ժողովորդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2011 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ փաստել էր, որ Հայաստանն իրոք լուրջ քայլեր է կատարել և կատարում թրաֆիքինգի դեմ պայքարում, որի արդյունքում էլ դուրս է եկել հատուկ վերահսկողության երկրների ցանկից, իսկ ավելի վաղ՝ գարնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ արձանագրելով վերջին տարիներին թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ դատական կարգով հետապնդումների մասով առաջընթացը. «2005-2006 թթ. համեմատ համեմատ, երբ թրաֆիքինգ իրականացնողները հազվադեպ էին դատապարտվում, վերջին մի քանի տարիներին և ոչ մի թրաֆիքինգ իրականացնող չի խուսափել խիստ և համարժեք պատժից, ընդ որում որոշները դատապարտվել են ընդհուպ մինչև 13 տարվա ազատազրկման: Ի հավելումն, վերջերս խորհրդարանն ընդունեց քրեական օրենսգրքի նոր փոփոխությունները, որոնք խստացնում են անչափահասների թրաֆիքինգի հետ կապված հակաթրաֆիքինգային հոդվածները»:

Դատախազությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում թրաֆիքինգի դեմ պայքարում քրեական հետապնդման որդեգրված քաղաքականությանը տրված դրական գնահատականի, ինչպես նաև բարձրացրած հարցադրումների, մտահոգությունների համար, և ևս մեկ անգամ փաստում, որ դատախազությունը հետևողականորեն շարունակելու է պատժողական խիստ քաղաքականությունը և իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ հսկողության իրականացումը նախաքննության օրինականության նկատմամբ՝ համագործակցելով խնդրով մտահոգ բոլոր հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում