Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը հունվարի 13-ին բրիտանական Բերկենհեդ քաղաքի բնակիչների հետ առավոտյան հանդիպման ժամանակ ցույց է տվել իր փորը՝ տեղեկացնում է The Daily Mail-ը։
Մարքլը հագել էր կարմիր վերարկու և մանւշակագույն զգեստ, որն ընդգծել է նրա կառուցվածքը։ Սասեքսկի դքսուհին ձեռքը զգուշությամբ դրել էր որովայնին։

Տեղեկությունների համաձայն՝ քաղաքում զբոսնելու ժամանակ Մեգանը ամբոխի մեջ փոքրիկ աղջիկներից մեկին հայտնել է, որ հղիության 6-րդ ամսում է գտնվում։ Ենթադրվում է, որ թագավորական ընտանիքի նոր անդամը լույս աշխարհ կգա գարնանը՝ ապրիլ ամսին։
Երեխաների մեկ այլ խմբից Մեգանը հարցրել է, թե ինչ դնի երեխայի անունը, եթե աղջիկ ծնվի։ Երեխաները պատասխանել են «Էմմի», ինչին նա պատասխանել է՝ «Հիասքանչ գաղափար է»։










































