Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրվեց Մանե Թանդիլյանը:
Դիմելով Մանե Թանդիլյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Ինչպե՞ս կմեկնաբանեք այն խորհրդարանական մշակույթը, որ «Լուսավոր Հայաստանը» չշնորհավորեց ԲՀԿ-ին»: Նա հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Էդմոն Մարուքյանին:
Ի պատասխան՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենք այդ վրիպակը թույլ են տվել, և շնորհավորեց նրանց:
Սերգեյ Բագրատյանն առաջարկեց զբաղվել ռեալ պոլիտիկով, ոչ թե Կիկոսի մահով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































