Ամերիկյան NBC հեռուստալիքի հաղորդավար Մեգին Քելին աշխատանքից հեռացվելիս 30 մլն դոլար է ստացել: Այս մասին ասվում է հեռուստաալիքի կայքում:
Հստակեցվում է, որ Քելին և հեռուստալիքի ղեկավարությունը վերջնականապես պայմանավորվել են պայմանագրի պայմանների շուրջ:
«Կողմերը հարթել են իրենց տարաձայնությունները, և Մեգին Քելին այլևս NBC-ի աշխատակից չէ»,-ասվում է պաշտոնական հայտարարությունում:
2017-ին կնքված եռամյա պայմանագրի համաձայն`նա NBC-ից 69 մլն դոլար պետք է ստանար:
2018-ի հոկտեմբերին լրագրողը եթերում կոպիտ է արտահայտվել Հելոուինի հագուստների մասին: Նա նաև հիշատակել է «բլեքֆեյս» կատակերգական թատերական դիմահարդարման մասին, որը սևամորթների ծաղրանկարն է: Չնայած որ իր խոսքերի համար նա ներողություն է խնդրել` NBC-ն որոշել է դադարեցնել նրա հետ պայմանագիրը:









































