Տարվա լրագրող» համարվող, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների արժանացած գերմանական Der Spiegel պարբերականի թղթակից 33-ամյա Կլաաս Ռելոտիուսն աշխատանքից ազատվել է կեղծ հոդվածներ գրելու համար, փոխանցում է Der Spiegel-ը:
Լրագրողը խոստովանել է, որ համաշխարհային մրցանակների արժանացած իր 14 հոդվածները մտացածինե ն:
Մասնավորապես՝ հորինվածք ՝ «Վերջին վկան» հոդվածը (մահապատժի ականատես ամերիկացու մասին) ,«Առյուծների երեխաները»՝ զինյալների կողմից առևանգված տղաների և «Համար 440» հոդվածը՝ Գուանտանամոյի բանտարկյալների մասին:
Խաբեությունը հայտնաբերել է լրագրողի գործընկերը՝ Խուան Մորենոն:
Պարբերականի ղեկավարության խոսքով՝ կատարվածը Der Spiegel-ի 70-ամյա պատմության մեջ ամենախայտառակ միջադեպն է:









































