2018 թ. Հռոմի Կոլիզեյը ամենամեծ պահանջարկն է գրանցել զբոսաշրջիկների շրջանում՝ գրում է ridus.ru-ն:
Այդ մասին վկայում է աշխարհի ամենատարածված վայրերի վարկանիշի մասին TripAdvisor կայքի կազմած աղյուսակը:

Վատիկանի թանգարանները գտնվում են երկրորդ տեղում, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Նյու Յորքի Ազատության արձանը:


Փարիզում գտնվող Լուվրը և Էյֆելյան աշտարակը համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են:

Լավագույն 10-նյակը ներառում է նաև Իսպանիայի Սագրադա- Ֆամիլիան, Սան Ֆրանցիսկոյում գտնվող Ոսկե դարպաս կամուրջը, բրիտանական Սթոունհենջը, Ֆրանսիայի Վերսալյան պալատը և Վենետիկի Մեծ ջրանցքը:


![]()











































