4 օր առաջ մոտ 100 գրոհային է ոչնչացվել Աֆղանստանի արևելյան Կունար նահանգում՝ երկրի անվտանգության ուժերի և ՆԱՏՕ-ի զորամիավորումների համատեղ գործողությունների արդյունքում: Այս մասին հաղորդել են Աֆղանստանում միջազգային ուժերի ներկայացուցիչները:
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքերը տեղի են ունեցել Պակիստանին սահմանակից շրջաններում, որտեղ գրեթե բոլոր բնակավայրերում տեղակայված են եղել գրոհայիններ: Օպերացիան մինչև հիմա շարունակվում է:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Աֆղանստանում ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված իսլամիստական խմբավորումներից մեկի պարագլուխը, որը թաքնվել է կանացի զգեստի տակ: Հետագայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ասել են, որ ձերբակալվածը Ուզբեկստանի իսլամական շարժման առաջնորդն է: Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ գրոհայինները մուսուլման կնոջ զգեստ են հագնում: