Thursday, 25 06 2026
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել

Նախարարը չի անսա վարչապետի հորդորին

ԱԺ առողջապահության, մայրության ու մանկության հարցերի հանձնաժողովը խորհրդարանում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ սկսել է քննարկել ՀՀԿ-ական Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի և մի խումբ այլ ՀՀԿ-ականների հեղինակած՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նախորդ նիստերից մեկում հանձնարարել էր կրկին վերանայել հեռուստատեսությամբ ալկոհոլի գովազդի թույլատրման հնարավորության մասին ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկները:

«Առաջարկում եմ ևս մեկ անգամ քննարկել նախագիծը օրենքի հեղինակների հետ, քանի որ վատ նախադեպ է, երբ կուսակիցները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, իսկ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս: Առաջարկում եմ մեկ անգամ ևս քննարկել և փոխադարձ ընդունելի որոշում գտնել»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:

Այսօր հրավիրած ասուլիսում առողջապահության նախարարը լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է նախարարության եզրակացությունը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ իր եզրակացությունը չի փոխվել. «Ես այդ որոշմանը բացասական եզրակացություն եմ տվել և կառավարության նիստին այդպես էլ ներկայացրել եմ: Վարչապետը հանձնարարեց, որ հեղինակների հետ մեկ անգամ ևս քննարկենք, և մենք այսօր քննարկելու ենք»:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը՝ վարչապետն ասել էր, որ ճիշտ չէ կուսակիցների առաջարկներն այդպես մերժելը, և փաստորեն ինքը վարչապետի խոսքը մերժում է, նախարարը հայտարարեց. «Նա այդպիսի բան չի ասել»:

Ըստ Դերենիկ Դումանյանի՝ «վարչապետը որևէ բան չի հայտարարել՝ բացի նրանից, որ ասել է՝ հեղինակների հետ ևս մեկ անգամ քննարկեք: Դա չի նշանակում, որ վարչապետը այդ որոշմանը կողմ է կամ դեմ: Նա ասել է, որ ձեր բացասական կարծիքը ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկեք: …Բայց ես իմ բացասական կարծիքը չեմ փոխում: Մենք հայտարարում ենք առողջ ապրելակերպի տարի:

Ես համարում եմ, որ մենք պետք է բոլոր այս ուղղություններով միջոցառումները խստացնենք և ոչ թե թուլացնենք: Խոսքը վերաբերում է ծխախոտին, ալկոհոլի չարաշահմանը, նստակյաց կյանքին, ոչ առողջ սննդի կիրառմանը և այլն: Մենք այս բոլոր ուղղություններով աշխատանք ենք տանելու և հետևողական ենք լինելու, որ բոլոր օրենսդրական, ենթաօրենսդրական մակարդակներում որևէ մեղմացում չլինի»:

Նշենք, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդգծել էր՝ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, քանի որ փոփոխությունները պարունակում են էական ռիսկեր, որոնք ուղղակիորեն կապված են քաղաքացիների առողջության հետ…

Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է ալկոհոլի գովազդի արգելքից անցնել մասնակի արգելքի՝ թույլատրել թունդ ոգելից խմիչքի գովազդ ժամը 22-ից 6-ը: Այսօրվա դրությամբ օրենքով արգելվում է հեռուստատեսությամբ թունդ (ավելի քան 20 տոկոս) ալկոհոլային խմիչքների գովազդը՝ բացառությամբ կոնյակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում