«Ամենակարևորն այն է, որ նոր խորհրդարանը վայելում է ընտրողների վստահությունը: Կարևոր է, որ այս խորհրդարանը կարողանա աշխատել նաև խորհրդարան չմտած ուժերի հետ ևս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը:
Մեր զրուցակիցը համոզված է, որ լինելու են վրիպումներ, ուստի կոչ է անում հնչեցված սուր քննադատության հանդեպ ցուցաբերել հանդուրժողականություն. «Շատ կարևոր է, որ հիմա համերաշխության և համագործակցության մթնոլորտ ստեղծվի Հայաստանի քաղաքական դաշտում»:
Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ Հանրապետականը, որպես կազմակերպություն, սխալը սխալի հետևից թույլ տվեց. «Նրանք ունեն մեծ հնարավորություն վերակազմավորվելու և նորմալ կուսակցություն դառնալու: Ի վերջո՝ տասնյակ հազարավոր մարդիկ, ինչ-ինչ պատճառներով, նրանց կողմ են քվեարկել: Պետք է հարգանքով դրան վերաբերվել և փորձել նրանց հետ աշխատել»:
Մեր զրուցակիցն առաջարկում է խորհրդարանական հանձնաժողովներում մեկական տեղ հատկացնել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչներին. «Նրանց պետք է հնարավորություն տալ մասնակցելու, ոչ թե մեկուսացնել»:
Վիգեն Խաչատրյանը հավելեց՝ ահավոր ծանր բեռ է ընկած այս խորհրդարանի վրա. «Տասնյակ տարիներով կուտակված աղավաղումները պետք է շտկվեն, և հնարավորինս շատ մարդ պետք է մասնակցի դրան»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































