Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Իսհակ Ջահանգիրի հետ՝ հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, հունվարի 29-ին Էրդողանը կհանդիպի նաև Իրանի նախագահ հասան Ռուհանիի և գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
Նշենք, որ Թուրքիայի պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ Իրան է ժամանել հունվարի 28-ին: Նախքան Իրան մեկնելը Էրդողնաը հայտարարել է, որ Թուրքիայի և Իրանի միջև ստեղծվում է համագործակցության գերագույն խորհուրդ: Նա նաև նշել է, որ խորհուրդը, անկասկած, դրական ազդեցություն կունենա Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունների վրա:









































