Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Օվաջըք գյուղում միմյանց են բախվել Թուրքիայի անվտանգության ուժերն ու ու մի շարք զինյալներ։
Բախման արդյունքում սպանվել է 3 զինյալ։ Դեռևս անհայտ է մնում, թե որ կազմակերպությունն են ներկայացրել նրանք։ Մյուս զինյալները փախել են դեպի մոտակա անտառը։
Թուրքիայի ժանդարմերիայի տարածաշրջանային վարչությանը պատկանող «Կոբրա» տիպի ուղղաթիռները որոնողական աշխատանքներ են իրականացնում այդ անտառում։