2014 թվականն ԱՄՆ-ի համար կդառնա բեկումնային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ երեքշաբթի երեկոյան Կոնգրեսում ելույթ ունենալով «Երկրի իրավիճակի մասին» ավանդական ուղերձով, որում սահմանել է առաջիկա տարում արտաքին և ներքին քաղաքականության գլխավոր խնդիրները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես հավատում եմ, որ այս տարի բեկումնային կլինի Ամերիկայի համար»,- ասել է նա՝ նշելով, որ հինգ տարվա վճռական ջանքերից հետո ԱՄՆ-ը գտնվում է լավագույն դիրքում, քան մոլորակի ցանկացած այլ երկիր:
Նա Կոնգրեսին կոչ է արել այս տարին դարձնել գործողությունների տարի: Նրա խոսքով՝ դա այն է, ինչ ցանկանում է ամերիկացիների մեծ մասը:









































