Washington Examiner-ի հեղինակ Թոմ Ռոգանը կարծում է, որ եթե Ռուսաստանին կամ Չինաստանին հաջողվի փոխել աշխարհակարգը, որը տվյալ պահին առաջնորդում է ԱՄՆ-ն, մարդկությանն աղետ է սպասվում:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն աշխարհն ավելի լավն է դարձրել, քանի որ ամերիկյան իշխանությունները հակված են տարածաշրջանային կայունության և անվտանգության սկզբունքներին:
Իսկ մյուս երկրները, ներառյալ՝ Ռուսաստանը և Չինաստանը, մտադիր չեն հետևել այդ սկզբունքներին և բոլոր դեպքում իրենց շահն են փնտրում:
«Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միանգամայն երջանիկ են՝ հետևելով, թե ինչպես է Վենեսուելայի բնակչությունը քաղցած մնում, ողորմություն խնդրում և մարմնավաճառությամբ զբաղվում»,-գրել է Ռոգանը:
Նա ընդգծել է, որ նշված երկրների համար այդ իրավիճակը ձեռնտու կլինի, քաի դեռ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կանի այն, ինչ պետք է ռուսական և չինական իշխանություններին:









































