Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի քան 120 հազար դոլար է ծախսել Facebook սոցկայքում Brexit-ի շուրջ համաձայնագիրը գովազդելու համար: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունն այդ գումարը ծախսել է մեկ շաբաթվա ընթացքում 11 տեսագրություն առաջխաղացնելու նպատակով:
Նշվում է, որ գովազդի տեղադրումը կապված է եղել երկրի խորհրդարանում Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու պայմանների գործարքի շուրջ քվերակության ձախողման մտավախության հետ:









































