Հոնկոնգում թռչնագրիպի վիրուսի նոր շտամի՝ H7N9-ի պատճառով 20 հազար հավ կոչնչացվի: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի կառավարությանը:
Նշվում է, որ հավերի ոչնչացման գործընթացն արդեն սկսվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի ընթացքում Չինաստանում թռչնագրիպով է վարակվել 23 մարդ, 6-ը մահացել են:
2013-ին Չինաստանում թռչնագրիպից 46 մարդ է մահացել:









































