Zhenhai Limited ընկերությունը դեկտեմբերի 4-ին մեղավոր է ճանաչվել «պիոներական փողկապը պղծելու մեջ, որը կարմիր դրոշի և հեղափոխական անցյալի խորհրդանիշն է»: Այն պղծել է պոռնոաստղը, հաղորդում է Global Times-ը:
Այդպես են գնահատել Չինաստանի իշխանությունները ձեռներեցների գործողությունները, որոնք հուլիսին Յունան նահանգում բարեգործական միջոցառման ժամանակ որպես բարի կամքի դեսպան ճապոնացի պոռնոաստղի են հրավիրել:
Սորու Աոյը պիոներական փողկապ է կրել և այդպես երեխաների հետ լուսանկարվել:
Այդ գործողությունների համար 1.3 մլն յուան տուգանք է սահմանվել (189 հազար դոլար):











































