Բրյուս Ուիլիսի և Էշթոն Քեթչերի 51-ամյա նախկին կինը կրկին փայլում է երջանկությունից: Երկարատև ընկճախտը և նյարդային լարվածությունն ավարտվել են շնորհիվ հարվածային գործիքների վրա նվագող 27-ամյա Շոն Ֆրայդեյի:
Մեքսիկայի Տուլում լողափին արված լուսանկարներից դատելով՝ Դեմին երիտասարդի հետ իրեն շատ լավ է զգում:
Շոնի հետ դերասանուհին ծանոթացել է մայիսին, երբ ավագ դստեր հետ գնացել է Dead Sara ռոք-խմբի համերգին: Ամեն ինչ դասական սիրավեպի պես է դասավորվել: Նրանց հայացքները հանդիպել են, սրտերը թրթռացել են: Այդ երեկոյից սկսած՝ Դեմի Մուրն այլևս չի մտածում Էշթոնի մասին, ով այդքան դաժանորեն կոտրել էր նրա սիրտը:
«Նույնիսկ Շոնի արտաքինին նայելով՝ կարելի է ասել, որ նա բարի է և դավաճանության ընդունակ չէ»,- ասել է Մուրն ընկերուհիներին:
Դերասանուհին Շոնի կողքին նույնիսկ ավելի երիտասարդ է թվում: Իսկ Շոնը նրանից չի հեռացնում սիրահարված հայացքը: Ընդ որում, Շոնի մայրիկը Մուրից ընդամենը չորս տարով է մեծ:












































